040.0370.300401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2001 թվականի N 370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ակներ գյուղի ութամյա դպրոցը վերակազմավորել միջնակարգ դպրոցի` 2001 թվականին դրա պահպանման ծախսերը կատարելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 («Կրթություն և գիտություն») խմբի 03 (»Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն») ենթախմբի «1. Հանրակրթական դպրոցների պահպանում» ծրագրով Լոռու մարզպետարանին նախատեսված միջոցների սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի Ակներ գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից: