041.0324.250401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2001 թվականի N 324
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001 թվականի ապրիլի 25-28-ը հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնախմբի (22 մարդ) նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել հանձնախմբի նիստի անցկացումը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հանձնախմբի անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար հատկացնել 8 ներկայացուցչական ավտոմեքենա:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հանձնախմբի անդամների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, կայանումը (անվճար), լցավորումը և անձնակազմի սպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 5720684 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: