Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱ ...

 

(սույն որոշման 4-րդ կետի համաձայն` սույն որոշման գործողությունը դադարելու է 20.12.2030 թվականից)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1868-Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏՈԿՈՍ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման 5-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման (այսուհետ` որոշում) 5-րդ կետով նախատեսված` հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները (բացառությամբ որոշման 2-րդ հավելվածում թվարկված գունանյութերի տեսակների)` տարեկան 250 տոննա ծավալով.

2) որոշման 3-րդ կետով նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում նաև որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված` արտադրողի հավաստագրի ձևը` համաձայն որոշման 4-րդ հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` որոշման կիրարկման իմաստով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների` առանց հակագնագցման տուրքի վճարման «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա` եզրակացության մեջ նշված քանակներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 16-ից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2025
N 1868-Ն
Որոշում