041.0340.300401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2001 թվականի N 340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին մասնակցելու համար 2001 թվականի մայիսի 8-12-ը Գերմանիա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի
ղեկավար-համակարգող)
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Եսայան - ՀՀ սոցիալական ապահովագրության նախարարի առաջին
տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Հ. Սուվարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Բարոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր
խորհրդական
(1-ին կետը փոփ. 03.05.01 թիվ 348, 16.05.01 թիվ 369 որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Վ. Խաչատրյանի, Ա. Եսայանի, Ա. Գալստյանի, Գ. Մարտիրոսյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը և Ա. Բարոյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Կ. Արեյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի և Ա. Մարտիրոսյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերի հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների (բացառությամբ Ա. Բարոյանի) կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը, իսկ Հ. Սուվարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 348, լրաց. 16.05.01 թիվ 369 որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Գերմանիա մեկնելու հետ կապված հարցերը: