Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՆԵՐԱԼ Է. ԼԱՀՈՒԴԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0343.020501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2001 թվականի N 343

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՆԵՐԱԼ Է. ԼԱՀՈՒԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Լիբանանի Հանրապետության Նախագահ գեներալ Է. Լահուդի և նրան ուղեկցող անձանց 2001 թվականի մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետություն պետական այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցի ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացված հայտի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակության ընդունումը` համաձայն հաստատված արարողակարգի, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև լուծել ինքնաթիռի անձնակազմի փոխադրումների և կեցության հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության, ճանապարհման և Մեծ եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի առկայությունը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը, հատկացնել շտապ բուժօգնության անձնակազմ, կազմակերպել շուրջօրյա հերթապահություն նստավայրում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

9. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության հետ համատեղ իրականացնել քաղաքի համապատասխան հատվածների դրոշազարդման և բարեկարգման աշխատանքներ:

10. Ընդունել ի գիտություն, որ Լիբանանի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պաշտոնական պատվիրակության (20 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2001
N 343
Որոշում