041.0345.020501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2001 թվականի N 345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով 2001 թվականի մայիսի 7-14-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար (հանձնաժողովի հայկական մասի
նախագահ)
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Հ. Փոլադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին
Արևելքի երկրների վարչության արաբական երկրների
և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար (հանձնաժողովի
հայկական մասի պատասխանատու քարտուղար)
2. Դ. Զադոյանի և Լ. Հովսեփյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների, Հ. Փոլադյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Կ. Սարգսյանինը, Ա. Շահնազարյանինը, Ա. Ներսիսյանինը, Ա. Հերոյանինը և Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ Սիրիայի Արաբական Հանրապետություն է գործուղվում նաև գործարարների խումբ (կազմը կցվում է), որոնց գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն սեփական միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
ԿԱԶՄ
2001 թվականի մայիսի 7-14-ը Հայաստանի Հանրապետության
պատվիրակության կազմում Սիրիայի Արաբական Հանրապետություն
մեկնող գործարարների խմբի
Հ. Բաբայան - «Նեյտրոն» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
Ս. Բաղդասարյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր
տնօրեն
Գ. Դավթյան - «Երևանի ալրաղաց կոմբինատ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
Զ. Հարությունյան - «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
Դ. Ղալումյան - «Հայծխախոտ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
Գ. Ղուկասյան - «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
Վ. Մաթևոսյան - «N 4 հացի գործարան» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
Վ. Մկրտչյան - «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
Ս. Վարժապետյան - «Արմվինկ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նախագահ
Մ. Թովմասյան - Հայաստանի ֆերմերների ազգային միության նախագահի
տեղակալ
Ռ. Մոսոյան - Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահի
տեղակալ