041.0346.020501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2001 թվականի N 346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ, ՓԱՐԻԶ ԵՎ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի և «Վիլեյ, Ռեյն ընդ Ֆիլդինգ» ընկերության հետ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 2001 թվականի մայիսի 6-13-ը գործուղել Վաշինգտոն, Փարիզ և Ժնև:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի Վաշինգտոն, Փարիզ և Ժնև մեկնելու հետ կապված հարցերը: