ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1956-Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 109 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող` սույն որոշման հավելվածում նշված սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.
2) 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Սերբիայի Հանրապետությունից թույլատրվում է` 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի սերբական ծագում ունեցող ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի սերբական ծագում ունեցող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1956-Ն որոշման
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքի անվանումը |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |Չափման |Սակա- |
|ը/կ| |ծածկագիրը |միավորը |գնային |
| | | | |քվոտայի|
| | | | |ծավալը |
|___|________________________________|_____________|__________|_______|
|1. |Պանիրներ այլ` բացառությամբ |0406 90 690 0|տոննա |2.0 |
| |Գլարնյան պանրից` պատրաստված |0406 90 740 0| | |
| |խոտերի հավելումով, Բուտտերկազե |0406 90 860 0| | |
| |պանրից և ոչխարի կամ այծի կաթի |0406 90 890 0| | |
| |պանրից, ծագած Սերբիայի |0406 90 920 0| | |
| |Հանրապետությունից և դասակարգվող|0406 90 930 0| | |
| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, |0406 90 990 1| | |
| |0406 90 740 0, 0406 90 860 0, |0406 90 990 9| | |
| |0406 90 890 0, 0406 90 920 0, | | | |
| |0406 90 930 0, 0406 90 990 1, | | | |
| |0406 90 990 9 ծածկագրերի տակ, | | | |
| |որոնց ներկրումը Եվրասիական | | | |
| |տնտեսական միության տարածք | | | |
| |իրականացվում է սակագնային | | | |
| |առանձնաշնորհման կիրառմամբ` | | | |
| |ներմուծման մաքսատուրքի վճարումից| | | |
| |ազատման ձևով` ծագման երկրի | | | |
| |հավաստագրի 8-րդ սյունակում | | | |
| |«Glarus cheese with herbs» կամ | | | |
| |«Buttercase cheese» կամ «Cheese | | | |
| |made of goats or sheep's milk» | | | |
| |նշումի առկայության դեպքում | | | |
|___|________________________________|_____________|__________|_______|
|2. |Սպիրտային թրմօղիներ, որոնք |2208 20 290 0|100% սպ. լ|5000 |
| |ստացվում են խաղողի գինու թորման |208 20 890 0 | | |
| |կամ խաղողի մզման արդյունքում, | | | |
| |այլ | | | |
|___|________________________________|_____________|__________|_______|
|3. |Տաբակ պարունակող ծխախոտ |2402 20 100 0|1 000 հատ |2000 |
| | |2402 20 900 0| | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: