Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1978-Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐ ԿԱՄ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է սոցիալապես անապահով այն ընտանիքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, որը հանդիսանում է ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված`

1) անապահով ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով.

2) ընտանիքի անդամի նույնականացման համար կիրառվում են հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                            Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1978-Ն
Որոշում