Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2025 թվականի N 461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՄՇ կանոնների 29-րդ կետի 3-րդ ենթակետում «էներգիայի» բառից հետո լրացնել «(հզորության)» բառը, իսկ «մասնակիցներին» բառից հետո` «` հզորության ավելցուկը միայն ՀԾՄ-ին» կետադրական նշանը և բառերը.

2) ԷՄՇ կանոնների 108-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) Երաշխավորված մատակարարի կողմից Արտադրողից ձեռքբերված և ՀԾՄ-ին վաճառքի ենթակա հզորությունները` հաջորդ սակագնային տարվա համար:».

3) ԷՄՇ կանոնների 113-րդ կետում «միջև» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԷԱ կայանների և ՀԾՄ-ի միջև» բառերը.

4) ԷՄՇ կանոնների 115-րդ կետում «ՊԷԱ և ՎԷԱ կայաններն» բառերը փոխարինել «ՊԷԱ կայանները, ՎԷԱ կայանները և ՀԷԱ կայանները» բառերով.

5) ԷՄՇ կանոնների 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117. ՊԷԱ կայանների, ՀԷԱ կայանների հզորությունների առևտուրն իրականացվում է ԵՐՊ բաղադրիչում` համաձայն Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոնների համաձայն պատվիրված հզորությունների:».

6) ԷՄՇ կանոնների 128-րդ կետում «գնման» բառից հետո լրացնել «և հզորությունների վաճառքի» բառերը, իսկ «նախատեսված դեպքում» բառերից հետո` «և միայն ՀԾՄ-ից էլեկտրական էներգիայի գնման մասով Հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակի չափով» բառերը.

7) ԷՄՇ կանոնների 176.2-րդ կետի 4-րդ ենթակետում «կայաններից» բառից հետո լրացնել «և Երաշխավորված մատակարարից» բառերը.

8) ԷՄՇ կանոնների 218-րդ կետում «էներգիայի» բառից հետո լրացնել «(հզորության)» բառը.

9) ԷՄՇ կանոնների 219-րդ կետում «էներգիայի Առևտրային» բառերը փոխարինել «էներգիայի (հզորության) Առևտրային» բառերով.

10) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 233.3-րդ կետով.

«233.3. ԷՄՇ-ում Երաշխավորված մատակարարի կողմից ՀԾՄ-ին վաճառված հզորության Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է համաձայն Հանձնաժողովի հաստատած հզորությունների մեծությունների, որի արժեքը որոշվում է տվյալ հզորության մեծության և Երաշխավորված մատակարարին տվյալ հզորությունը վաճառած Արտադրողի համար Հանձնաժողովի սահմանած հզորության դրույքի արտադրյալով: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Երաշխավորված մատակարարին սույն կետով նախատեսված հզորություն վաճառած Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռույթային մեծությունը:».

11) ԷՄՇ կանոնների 240-րդ կետում «Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «(հզորության)» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

30 դեկտեմբերի 2025 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2026 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.12.2025
N 461-Ն
Որոշում