Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1958-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիտորինգի ցուցանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար` 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելվածի 17-րդ կետով սահմանված դրույթի:

3. Սույն որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1958-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև մոնիտորինգի ցուցանիշները:

2. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի նպատակն է մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի գնահատումը, մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների բացահայտումը, մթնոլորտային օդի որակի փոփոխության միտումների կանխատեսումը և կառավարումը, ինչպես նաև բնակչության առողջության պաշտպանության նպատակով հանրությանը տեղեկատվության տրամադրումը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն իրավական ակտում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվություն` մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքում չափված աղտոտիչների կոնցենտրացիաներ, ինչպես նաև տեղեկատվություն` վերլուծության և մշակման արդյունքում ստացված գնահատականներ և կանխատեսումներ.

2) մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հույժ շտապ տեղեկատվություն` տարերային աղետների, վթարների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով մթնոլորտային օդի վնասակար նյութերի տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման վերաբերյալ փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն, որը սահմանված կարգով հաղորդվում է ստանալուց ու մշակելուց անմիջապես հետո.

3) մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ընդհանուր նշանակության տեղեկատվություն` սահմանված կարգով ստացված, հավաքված և մշակված փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն.

4) Մթնոլորտային օդի որակի ինդեքս` քանակական և որակական ցուցանիշ, որը պարունակում է տեղեկատվություն մթնոլորտային օդի աղտոտվածության և վերջինիս մարդու առողջության վրա ազդեցության վերաբերյալ. զգայուն բնակչություն և խոցելի խմբեր` բնակչության այն խմբերը, որոնք մշտապես կամ ժամանակավորապես ավելի զգայուն կամ խոցելի են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների նկատմամբ, համեմատած ընդհանուր բնակչության հետ:

 

3. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (այսուհետ` մասնագիտացված կառույց):

5. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի իրականացման տարատեսակներն են`

1) հիմնական (մշտադիտարկում)` շարունակական (անընդհատ) չափումներ ստացիոնար (ֆիքսված) կայաններում.

2) թեմատիկ (թիրախային)` նպատակային ուսումնասիրությունների կամ մթնոլորտային օդի աղտոտման դեպքերի արձագանքման նպատակով չափումներ ժամանակավոր տեղադրված կետերում:

6. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգն իրականացվում է ստացիոնար (ֆիքսված) և ինդիկատիվ չափումների միջոցով:

7. Մթնոլորտային օդում մոնիտորինգի ենթակա ցուցանիշները սահմանվում են համաձայն աղյուսակ 1-ի, անհրաժեշտության դեպքում` դիտարկվում են նաև աղտոտման աղբյուրին բնորոշ այլ վնասակար նյութերի արտանետումների պարունակությունները:

8. Յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար օրենսդրությամբ սահմանված են մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի հիմնական ցուցանիշները:

9. Տարերային աղետներով, վթարներով և այլ արտակարգ իրավիճակներով պայմանավորված գերնորմատիվային աղտոտվածության առաջացման ժամանակ` մասնագիտացված կառույցի կողմից իրականացվում են լրացուցիչ դիտարկումներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

10. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալների հավաքագրումն իրականացվում է մշտադիտարկման ավտոմատացված, ոչ ավտոմատացված համակարգերի, հատուկ շարժական լաբորատոր մեքենաների միջոցով:

11. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի տվյալների հավաքագրումն իրականացվում է`

1) ավտոմատ եղանակով` առնվազն ժամային հաճախականությամբ ստացիոնար կայաններից.

2) ոչ ավտոմատ եղանակով` ժամանակավոր տեղադրված կետերից.

ա. ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակով,

բ. պասիվ նմուշառման եղանակով` սահմանված պարբերականությամբ (օրական, շաբաթական, ամսական):

12. Մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի տվյալները հավաքվում են մասնագիտացված կառույցի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի միասնական տվյալների բազայում, որտեղ իրականացվում են տվյալների վերլուծությունը, ամփոփումը և արխիվացումը:

13. Վերլուծության ընթացքում օգտագործվում են հետևյալ մոտեցումները`

1) ժամանակային վերլուծություն` ժամային, օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կտրվածքով դինամիկ փոփոխությունների ուսումնասիրություն.

2) տարածական վերլուծություն` մթնոլորտային օդի դիտարկումներից ստացված տվյալների հիման վրա աղտոտվածության բաշխման քարտեզագրում:

14. Միասնական տվյալների բազայում հավաքված տվյալների վերլուծության արդյունքում`

1) հայտնաբերվում են մթնոլորտային օդի աղտոտվածության ժամանակային և տարածքային միտումները.

2) գնահատվում է մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշներին.

3) բացահայտվում են մթնոլորտային օդի գերնորմատիվային աղտոտվածության դեպքերը և դրանց պատճառները.

4) իրականացվում է կանխատեսում` մթնոլորտային օդի աղտոտվածության զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ:

15. Վերլուծության արդյունքում ստացված տվյալների գնահատումն իրականացվում է ինչպես մարդու առողջության վրա ունեցած հնարավոր ազդեցության, այնպես էլ բուսականության կամ բնական էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:

16. Բուսականության կամ բնական էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի տվյալները գնահատելիս հիմք են ընդունվում Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կրիտիկական մակարդակների ցուցանիշները:

17. Մթնոլորտային օդում հիմնական աղտոտիչների` մարդու առողջության վրա հնարավոր ազդեցության գնահատման և հանրությանը տեղեկատվության տրամադրման նպատակով կիրառվում է մթնոլորտային օդի որակի ինդեքսը, որի ցուցանիշները սահմանված են աղյուսակ 2-ում:

18. Մթնոլորտային օդի որակի ինդեքսի սահմանման համար հիմք են հանդիսանում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված վնասակար նյութերի միջին տարեկան, միջին օրական և 1-ժամյա միջին արժեքները:

19. Մթնոլորտային օդի որակի ինդեքսում կախված մասնիկներ PM2.5 -ի համար սահմանված ցուցանիշները համընկնում են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված օդի որակի գլոբալ ուղեցույցներում ամրագրված փուլային ցուցանիշների հետ, իսկ այլ հիմնական աղտոտիչների միջակայքերի ցուցանիշները որոշվում են այն կոնցենտրացիաների հաշվարկի միջոցով, որոնք կհանգեցնեն մահացության նույն ռիսկին, ինչը հանգեցնում է PM2.5 -ի համապատասխան կոնցենտրացիան:

 

5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը դիտարկումների հիման վրա ստացված տվյալներն են, ինչպես նաև այդ տվյալների մշակման և վերլուծման հետևանքով ստացված տեղեկություններն ու կանխատեսումները:

21. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է մասնագիտացված կառույցի կողմից:

22. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկատվությունը բաց է և հանրամատչելի:

23. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկատվությունը տրամադրվում է հանրությանն անհատույց` Շրջակա միջավայրի նախարարության, մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքէջերով, սոցիալական էջերով, առցանց հարթակներով կամ հաղորդակցության այլ միջոցներով, ինչպես նաև շաբաթական, եռամսյակային և տարեկան ամփոփագրերի միջոցով` ներառյալ մթնոլորտային օդի աղտոտման տարածական քարտեզները, ինդեքսային գնահատականները և տենդենցային ցուցանիշները, տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման դեպքում` նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնական կայքէջերով:

24. Հանրությանը մասնագիտական կառույցի պաշտոնական կայքէջով կամ «ArmHydromet» (Արմհիդրոմետ) բջջային հավելվածով տրամադրվում է ընդհանուր նշանակության առնվազն հետևյալ տեղեկությունը`

1) նմուշառման կետի տեղադիրքի վերաբերյալ.

2) մթնոլորտային օդում յուրաքանչյուր նմուշառման կետում դիտարկված վնասակար նյութերի կոնցենտրացիաների վերաբերյալ ժամային թարմացված տվյալները` համեմատելով օրենսդրությամբ սահմանված համապատասխան վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքների հետ.

3) վնասակար նյութերի կոնցենտրացիաների սահմանային և նպատակային արժեքների համեմատ դիտարկված գերազանցումների վերաբերյալ, մասնավորապես`

ա. գերազանցման գոտին կամ բնակավայրը կամ տարածքը,

բ. գերազանցման սկիզբը (ամիսը, ամսաթիվը) և տևողությունը.

4) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, մասնավորապես`

ա. յուրաքանչյուր աղտոտիչի ազդեցությունն ընդհանուր բնակչության առողջության վրա,

բ. յուրաքանչյուր աղտոտիչի ազդեցությունը զգայուն բնակչության և խոցելի խմբերի վրա,

գ. հավանական ախտանիշների նկարագրությունը,

դ. ընդհանուր բնակչությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերին առաջարկվող ձեռնարկվելիք նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ.

5) բուսականության կամ բնական էկոհամակարգերի վրա ազդեցության վերաբերյալ.

6) աղտոտման հիմնական աղբյուրների, ինչպես նաև արտանետումների նվազեցման նպատակով ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

25. Տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման դեպքում հանրությանը տրամադրվում է հույժ շտապ հետևյալ տեղեկությունը`

1) տեղեկություն դիտարկված գերազանցումների վերաբերյալ`

ա. գերազանցման գոտին կամ բնակավայրը կամ տարածքը,

բ. գերազանցված շեմի տեսակը (զգուշացման կամ տեղեկացման),

գ. գերազանցման սկիզբը (ամիսը, ամսաթիվը) և տևողությունը,

դ. վնասակար նյութի դիտված ամենաբարձր 1-ժամյա կոնցենտրացիան, օզոնի դեպքում նաև` ամենաբարձր 8-ժամյա միջին կոնցենտրացիան.

2) մոդելավորման մեթոդների կիրառմամբ հաջորդող օրվա/ցերեկվա/օրերի կանխատեսման վերաբերյալ`

ա. զգուշացման կամ տեղեկացման շեմի կանխատեսվող գերազանցման աշխարհագրական տարածքը,

բ. աղտոտվածության կանխատեսվող փոփոխությունները (բարելավումը, կայունացումը կամ վատթարացումը), ինչպես նաև դրա պատճառները.

3) ընդհանուր բնակչությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերին առաջարկվող ձեռնարկվելիք նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ`

ա. տեղեկատվություն ռիսկի ենթարկված բնակչության խմբերի մասին,

բ. հավանական ախտանիշների նկարագրությունը,

գ. շահագրգիռ բնակչության կողմից ձեռնարկվելիք խորհուրդ տրվող նախազգուշական միջոցները,

դ. աղտոտման հիմնական աղբյուրների նշում, մարդածին աղբյուրներից արտանետումների նվազեցման նպատակով ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

26. Մթնոլորտային օդի որակի մասին հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի:

 

6. ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

27. Սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ավտոմատ եղանակով չափվող մթնոլորտային օդում մոնիտորինգի ենթակա ցուցանիշների վերաբերյալ առցանց հարթակով ժամային պարբերականությամբ տրամադրվում է ընդհանուր նշանակության տեղեկատվություն:

28. Առցանց հարթակով ինքնաշխատ եղանակով հանրությունը տեղեկացվում է մթնոլորտային օդում մոնիտորինգի ենթակա ցուցանիշների սահմանված գերազանցումների, մթնոլորտային օդի որակի ինդեքսով արտահայտված «չափավոր», «վատ», «շատ վատ» կամ «ծայրահեղ վատ» որակական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ` համաձայն աղյուսակ 2-ի:

29. Տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման դեպքում, բացի սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով հանրությանը տրամադրվող տեղեկություններից, Շրջակա միջավայրի նախարարությունը ոչ ուշ, քան 1 օրվա ընթացքում տեղեկացնում է (պաշտոնական գրությամբ կամ հեռախոսով կամ էլեկտրոնային եղանակով) Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարություններին, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` իրենց իրավասությունների սահմաններում իրազեկելու (պաշտոնական կայքէջում, սոցիալական էջերում) հանրությանը տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման, ինչպես նաև տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման դեպքում ընդհանուր բնակչությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերին առաջարկվող ձեռնարկվելիք նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

30. Սույն կարգի 29-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմինները, մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ հույժ շտապ տեղեկատվությունը ստանալու դեպքում, ըստ անհրաժեշտության, տեղեկացնում են իրենց ենթակա կազմակերպություններին, բնապահպանական և առողջապահական, ինչպես նաև զգայուն բնակչության և խոցելի խմբերի շահերը ներկայացնող կազմակերպություններին` իրազեկելու համայնքների բնակչությանը տեղեկացման և զգուշացման շեմերի գերազանցման, ինչպես նաև տեղեկացման կամ զգուշացման շեմերի գերազանցման դեպքում զգայուն բնակչությանը և խոցելի խմբերին առաջարկվող ձեռնարկվելիք նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

 

Աղյուսակ 1. Մթնոլորտային օդում մոնիտորինգի ենթակա ցուցանիշներ

 

.____________________________________________________________.

|Ավտոմատ եղանակով|Ոչ ավտոմատ եղանակով                        |

|                |___________________________________________|

|                |Շուրջօրյա ակտիվ (24-ժամյա)|Պասիվ նմուշառման|

|                |նմուշառման եղանակով       |եղանակով        |

|________________|__________________________|________________|

|1. Ածխածնի      |1. Ծանր մետաղներ`         |1. Ծծմբի        |

|մոնօքսիդ` CO    |արսեն (As), կադմիում (Cd),|երկօքսիդ` SO2   |

|                |կապար (Pb), նիկել (Ni),   |                |

|                |սնդիկ (Hg)                |                |

|________________|__________________________|________________|

|2. Ծծմբի        |2. Ցնդող օրգանական        |2. Ազոտի        |

|երկօքսիդ` SO2   |միացություններ`           |երկօքսիդ` NO2   |

|                |Բենզոլ` C6H6 և  բեզապիրեն |                |

|________________|__________________________|________________|

|3. Ազոտի        |3. Ծծմբի երկօքսիդ` SO2    |                |

|երկօքսիդ` NO2   |                          |                |

|________________|__________________________|________________|

|4. Գետնամերձ    |4. Ազոտի երկօքսիդ` NO2    |                |

|օզոն` O3        |                          |                |

|________________|__________________________|________________|

|5. Կախված       |5. Գետնամերձ օզոն` O3     |                |

|մասնիկներ       |                          |                |

|PM2,5, PM10     |                          |                |

|________________|__________________________|________________|

|                |6. Ամոնիակ NH3            |                |

.____________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Մթնոլորտային օդի որակի ինդեքս /մկգ/մ3/

 

._____________________________________________________________________.

|Մթնոլոր-|Հաշ|PM2.5  |PM10   |O3     |NO2    |SO2    |Առող-  |Առողջու-|

|տային   |վե-|       |       |       |       |       |ջության|թյան հետ|

|օդի     |տու|       |       |       |       |       |հետ    |կապված  |

|որակի   |ժա-|       |       |       |       |       |կապված |հաղորդա-|

|ինդեքս  |մա-|       |       |       |       |       |հաղոր- |գրու-   |

|        |նա-|       |       |       |       |       |դագրութ|թյուններ|

|        |կա-|       |       |       |       |       |յուններ|զգայուն |

|        |հատ|       |       |       |       |       |ընդ-   |բնակչու-|

|        |ված|       |       |       |       |       |հանուր |թյան և  |

|        |   |       |       |       |       |       |բնակ-  |խոցելի  |

|        |   |       |       |       |       |       |չության|խմբերի  |

|        |   |       |       |       |       |       |համար  |համար   |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Լավ     |1 ժ|0-5    |0-15   |0-60   |0-10   |0-20   |Մթնոլոր|Մթնոլոր-|

|        |   |       |       |       |       |       |տային  |տային   |

|        |   |       |       |       |       |       |օդի    |օդի     |

|        |   |       |       |       |       |       |որակը  |որակը   |

|        |   |       |       |       |       |       |լավ է, |լավ է,  |

|        |   |       |       |       |       |       |թույ-  |թույլա- |

|        |   |       |       |       |       |       |լատըր- |տրվում է|

|        |   |       |       |       |       |       |վում է |զբաղվել |

|        |   |       |       |       |       |       |զբաղվել|առօրյա  |

|        |   |       |       |       |       |       |առօրյա |բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|գործու- |

|        |   |       |       |       |       |       |գործու-|նեու-   |

|        |   |       |       |       |       |       |նեու-  |թյամբ`  |

|        |   |       |       |       |       |       |թյամբ` |առանց   |

|        |   |       |       |       |       |       |առանց  |սահմանա-|

|        |   |       |       |       |       |       |սահմանա|փակում- |

|        |   |       |       |       |       |       |փակում-|ների    |

|        |   |       |       |       |       |       |ների   |        |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Բավարար |1 ժ|6-15   |16-45  |61-100 |11-25  |21-40  |Թույլա-|Թույլա- |

|        |   |       |       |       |       |       |տրվում |տրվում  |

|        |   |       |       |       |       |       |է      |է       |

|        |   |       |       |       |       |       |զբաղվել|զբաղվել |

|        |   |       |       |       |       |       |առօրյա |առօրյա  |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |գործու-|գործու- |

|        |   |       |       |       |       |       |նեու-  |նեու-   |

|        |   |       |       |       |       |       |թյամբ` |թյամբ`  |

|        |   |       |       |       |       |       |առանց  |առանց   |

|        |   |       |       |       |       |       |սահմանա|սահմանա-|

|        |   |       |       |       |       |       |փակում-|փակում- |

|        |   |       |       |       |       |       |ների   |ների    |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Չափավոր |1 ժ|16-50  |46-120 |101-120|26-60  |41-125 |Թույլա-|Սահմանա-|

|        |   |       |       |       |       |       |տրվում |փակել   |

|        |   |       |       |       |       |       |է      |երկարա- |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|տև      |

|        |   |       |       |       |       |       |գործու-|բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |նեու-  |գործու- |

|        |   |       |       |       |       |       |թյունը`|նեությու|

|        |   |       |       |       |       |       |առանց  |նը, խու-|

|        |   |       |       |       |       |       |սահմանա|սափել   |

|        |   |       |       |       |       |       |փակում-|ինտենսիվ|

|        |   |       |       |       |       |       |ների   |ֆիզիկա- |

|        |   |       |       |       |       |       |       |կան ակտի|

|        |   |       |       |       |       |       |       |վությու-|

|        |   |       |       |       |       |       |       |նից     |

|        |   |       |       |       |       |       |       |բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |       |պայմաննե|

|        |   |       |       |       |       |       |       |րում    |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Վատ     |1 ժ|51-90  |121-195|121-160|61-100 |126-190|Առողջա-|Առողջա- |

|        |   |       |       |       |       |       |կան    |կան     |

|        |   |       |       |       |       |       |գանգատ-|վիճակից |

|        |   |       |       |       |       |       |ների   |կամ առկա|

|        |   |       |       |       |       |       |առկա-  |ախտանիշ-|

|        |   |       |       |       |       |       |յության|ների    |

|        |   |       |       |       |       |       |դեպքում|առկայու-|

|        |   |       |       |       |       |       |(աչքերի|թյունից |

|        |   |       |       |       |       |       |գրգը-  |ելնելով`|

|        |   |       |       |       |       |       |ռում,  |խորհուրդ|

|        |   |       |       |       |       |       |հազ կամ|է տրվում|

|        |   |       |       |       |       |       |կոկորդի|սահմանա-|

|        |   |       |       |       |       |       |ցավ)   |փակել   |

|        |   |       |       |       |       |       |խոր-   |ֆիզիկա- |

|        |   |       |       |       |       |       |հուրդ է|կան     |

|        |   |       |       |       |       |       |տրվում |ակտիվու-|

|        |   |       |       |       |       |       |հնարա- |թյունը, |

|        |   |       |       |       |       |       |վորու- |հատկա-  |

|        |   |       |       |       |       |       |թյան   |պես     |

|        |   |       |       |       |       |       |դեպքում|բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |սահմանա|պայման- |

|        |   |       |       |       |       |       |փակել  |ներում  |

|        |   |       |       |       |       |       |ինտեն- |        |

|        |   |       |       |       |       |       |սիվ ֆի-|        |

|        |   |       |       |       |       |       |զիկական|        |

|        |   |       |       |       |       |       |ակտիվու|        |

|        |   |       |       |       |       |       |թյունը |        |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|        |

|        |   |       |       |       |       |       |պայման-|        |

|        |   |       |       |       |       |       |ներում |        |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Շատ վատ |1 ժ|91-140 |196-270|161-180|101-150|191-275|Առողջա-|Բացառել |

|        |   |       |       |       |       |       |կան    |բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |գանգատ-|ֆիզիկա- |

|        |   |       |       |       |       |       |ների   |կան     |

|        |   |       |       |       |       |       |առկայու|ակտիվու-|

|        |   |       |       |       |       |       |թյան   |թյունը, |

|        |   |       |       |       |       |       |դեպքում|սահմանա-|

|        |   |       |       |       |       |       |(աչքերի|փակել   |

|        |   |       |       |       |       |       |գրգը-  |բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |ռում,  |տարածքնե|

|        |   |       |       |       |       |       |հազ կամ|րում    |

|        |   |       |       |       |       |       |կոկորդի|գտնվելը,|

|        |   |       |       |       |       |       |ցավ)   |խորհուրդ|

|        |   |       |       |       |       |       |խոր-   |է տրվում|

|        |   |       |       |       |       |       |հուրդ է|մնալ փակ|

|        |   |       |       |       |       |       |տրվում |և       |

|        |   |       |       |       |       |       |հնարա- |մաքուր  |

|        |   |       |       |       |       |       |վորու- |տարածք- |

|        |   |       |       |       |       |       |թյան   |ներում  |

|        |   |       |       |       |       |       |դեպքում|        |

|        |   |       |       |       |       |       |սահմանա|        |

|        |   |       |       |       |       |       |փակել  |        |

|        |   |       |       |       |       |       |ֆիզիկա-|        |

|        |   |       |       |       |       |       |կան    |        |

|        |   |       |       |       |       |       |ակտիվու|        |

|        |   |       |       |       |       |       |թյունը |        |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|        |

|        |   |       |       |       |       |       |պայման-|        |

|        |   |       |       |       |       |       |ներում |        |

|________|___|_______|_______|_______|_______|_______|_______|________|

|Ծայրահեղ|1 ժ|>140   |>270   |>180   |>150   |>275   |Խստորեն|Բացառել |

|վատ     |   |       |       |       |       |       |սահմանա|բացօթյա |

|        |   |       |       |       |       |       |փակել  |տարածք- |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|ներում  |

|        |   |       |       |       |       |       |տարածք-|գտնվելը,|

|        |   |       |       |       |       |       |ներում |մնալ փակ|

|        |   |       |       |       |       |       |գտնվե- |և       |

|        |   |       |       |       |       |       |լը,    |մաքուր  |

|        |   |       |       |       |       |       |ամբող- |տարածք- |

|        |   |       |       |       |       |       |ջու-   |ներում, |

|        |   |       |       |       |       |       |թյամբ  |անհրա-  |

|        |   |       |       |       |       |       |դադարեց|ժեշտու- |

|        |   |       |       |       |       |       |նել    |թյան    |

|        |   |       |       |       |       |       |բացօթյա|դեպքում |

|        |   |       |       |       |       |       |ֆիզիկա-|դիմել   |

|        |   |       |       |       |       |       |կան    |բժշկա-  |

|        |   |       |       |       |       |       |ակտիվու|կան     |

|        |   |       |       |       |       |       |թյունը,|օգնու-  |

|        |   |       |       |       |       |       |անհրա- |թյան    |

|        |   |       |       |       |       |       |ժեշտու-|        |

|        |   |       |       |       |       |       |թյան   |        |

|        |   |       |       |       |       |       |դեպքում|        |

|        |   |       |       |       |       |       |դիմել  |        |

|        |   |       |       |       |       |       |բժշկա- |        |

|        |   |       |       |       |       |       |կան    |        |

|        |   |       |       |       |       |       |օգնու- |        |

|        |   |       |       |       |       |       |թյան   |        |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1958-Ն
Որոշում