ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2026 թվականի N 14-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված հետևյալ քաղաքացիների տարկետումները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ տրված` Կարեն Արմենի Վարտանյանսին (ծնվ.` 08.04.2004 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Նորքի 6 փող., 1-ին նրբ. 26/5 տուն, Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան).
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 78-Ա որոշմամբ տրված` Վահե Անդրանիկի Արզումանյանին (ծնվ.` 18.07.2005 թ., հաշվառման հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տնակ 236/059).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշմամբ տրված` Արթուր Ռաֆիկի Դավթյանին (ծնվ.` 27.08.2002 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Դավիթաշեն Ձոր 1 թաղ., 44 տուն, Մանչեսթերի համալսարան), Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյանին (ծնվ.` 14.10.2006 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փող., 70/1, բն. 58, Մանչեսթերի համալսարան) և Նարեկ Նվերի Սարգսյանին (ծնվ.` 30.05.2006 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Առինջ 23 փ., տուն 3, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես):
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 78-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 9-րդ և 69-րդ ենթակետերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի
Երևան