| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2026 թվականի N 1-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման ու օտարման գործընթացների առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով`
«1.1. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների, վերակառուցման նպատակով հաստատվող համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի և տույժի հանրագումարի չափով` տարեկան 7.47% տոկոսադրույքով:
1.2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մինչև 2026 թվականի հունվարի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում` վարկի մայր գումարի և տոկոսների մարման վերջնաժամկետ նախատեսելով 2027 թվականի հունվարի 30-ը, և սահմանել վարկի մարման գրաֆիկը:».
i
2) 6.1-ին կետի 7-րդ ենթակետում «2025 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական: