Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով`

«4.1. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների, վերակառուցման նպատակով հաստատվող համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի և տույժի հանրագումարի չափով` տարեկան 7.47% տոկոսադրույքով:

4.2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին մինչև 2026 թվականի հունվարի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում` վարկի մայր գումարի և տոկոսների մարման վերջնաժամկետ նախատեսելով 2027 թվականի հունվարի 30-ը, և սահմանել վարկի մարման գրաֆիկը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 18-Ն
Որոշում