Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:».

2) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի.

3) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 8-ի

N 24-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2001 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1286 որոշման

 

ՑԱՆԿ

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ժանտախտ` թոքային ձև

2. Խոլերա

3. Տիֆ/պարատիֆ

4. Համաճարակային ոջլային տիֆ` հարուցված Ռիկետսիա պրովացեկիով (Rickettsia prowazekii)

5. Տուբերկուլոզ

6. Վիրուսային հեմոռագիկ տենդեր

7. Մալարիա

8. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)

9. Դիֆթերիա

10. Մենինգոկոկային վարակ

11. Պոլիոմիելիտ

12. Կարմրուկ

13. Համաճարակաբանական ներուժ ունեցող` նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 24-Ն
Որոշում