Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման և հավելվածի վերնագրերի ու տեքստերի «տեղադրում» բառի հոլովաձևերից հետո լրացնել «կամ պահում» բառերի համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշման նախաբանից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 186-րդ կետի» բառերը.

3) որոշման հավելվածի`

i

ա. 11-րդ կետը «լիազոր» բառից առաջ լրացնել «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և» բառերով, իսկ «ներկայացնում» բառից հետո` «նախագիծը, կից ներկայացնելով նաև» բառերով,

բ. 11-րդ կետի «գ» ենթակետը «թափոնի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցված և հաստատված» բառերով, «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ նշված կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) լիազորագիր` նախագիծը ներկայացնելու համար այլ անձի լիազորելու դեպքում:»,

i

գ. 12-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով,

դ. 14-րդ կետում «Կրկնակի» բառը փոխարինել «Լրամշակված և կրկին» բառերով,

i

ե. 16-րդ կետում «նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով» բառերը փոխարինել «նախագիծը դիմումատուին է տրամադրվում էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                   Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 28-Ն
Որոշում