ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2025 թվականի N 480-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ սահմանելու մասին» N 249-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«3. Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում` բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների (այսուհետ` սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում` էլեկտրոնային եղանակով` www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են`
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը.
3) լուսանկարներ, որոնք արտացոլում են տեղադրվող սարքավորման տեղադիրքը:»:
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«4. Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ` թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:»:
3) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«6. Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված` առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն:»:
4) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«9. Սարքավորումը կարող է տեղադրվել մայթերին` ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,5 մետր լայնությամբ ազատ անցուղին, բակային տարածքներում կամ շենքերին, շինություններին անմիջական կից կառուցված հարթակներին:»:
5) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«10. Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված փողոցների կառուցապատման գծերից դուրս հատվածներում` բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների.
1) Կիևյան փողոց,
2) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
3) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,
4) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
5) Էրեբունի փողոց,
6) Տիտոգրադյան փողոց,
7) Տ. Մեծի պողոտայի` Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,
8) Աբովյան փողոց,
9) Ամիրյան փողոց,
10) Ա. Թամանյան փողոց,
11) Ագաթանգեղոսի փողոցի` Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված,
12) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
13) Բեյրութի փողոց,
14) Իտալիայի փողոց,
15) Իսահակյան փողոցի` Մ. Մաշտոցի և Մ. Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատված,
16) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
17) Հ. Թումանյան փողոց,
18) Հանրապետության փողոց,
19) Հյուսիսային պողոտա,
20) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
21) Ղ. Փարպեցու փողոց
22) Մ. Բաղրամյան պողոտա,
23) Մ. Մաշտոցի պողոտա,
24) Մհեր Մկրտչյան փողոց,
25) Մոսկովյան փողոցի` Մ. Մաշտոցի պողոտայի և Հ. Թումանյան փողոցի միջև ընկած հատված,
26) Մ. Սարյան փողոցի` Հ. Թումանյան և Ամիրյան փողոցների միջև ընկած հատված,
27) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
28) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,
29) Նալբանդյան փողոց,
30) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
31) Սայաթ-Նովա պողոտա,
32) Վ. Սարգսյան փողոց,
33) Տ. Մեծի պողոտայի` Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված,
34) Տերյան փողոցի` Արամ և Իսահակյան փողոցների միջև ընկած հատված,
35) Փ. Բուզանդի փողոց,
36) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
37) Գայի պողոտա,
38) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,
39) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,
40) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,
41) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր,
42) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
43) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը թույլտվություն ստացած սուբյեկտների մասով սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված կարգավորումների գործողությունները տարածվելու են 2027 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սույն կետում նշված սուբյեկտների համար գործելու են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2025 թվական: