Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշման վերնագրի «փոխհատուցման չափը» բառերից հետո ավելացնել «, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը» բառերը.

i

2) որոշման նախաբանում ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերը փոխարինել »»Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով» բառերով.

i

3) որոշման 1-ին կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով`

«4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 5 հավելվածի:

N 5 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով` արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:

Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:

Սույն որոշմամբ սահմանված` դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:

Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)` առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:».

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

i

5) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                          Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 8-ի

N 23-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 738-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը, իսկ ավտոմեքենայով մեկնելու դեպքում` վառելիքի գումարը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 8-ի

N 23-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 738-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

.____________________________________________________________________.

|NN |Օտարերկրյա պետության,      |Արտակարգ դեսպանորդ|Քարտուղարներ     |

|ը/կ|քաղաքի անվանումները        |և  լիազոր նախարար,|(առաջին, երկրորդ,|

|   |                           |խորհրդական        |երրորդ), կցորդ   |

|___|___________________________|__________________|_________________|

| 1 |            2              |         3        |        4        |

|___|___________________________|__________________|_________________|

|1. |Ամերիկայի Միացյալ Նահանգներ|$ 3,400           |$ 3,200          |

|   |(Վաշինգտոն)                |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|2. |Ամերիկայի Միացյալ Նահանգներ|$ 4,000           |$ 3,800          |

|   |(Նյու Յորք)                |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|3. |Ամերիկայի Միացյալ Նահանգներ|$ 2,900           |$ 2,800          |

|   |(Լոս Անջելես)              |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|4. |Ավստրիայի Հանրապետություն  |EUR 2,000         |EUR 1,800        |

|   |(Վիեննա)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|5. |Արաբական Միացյալ           |$ 2,300           |$ 2,100          |

|   |Էմիրություններ (Աբու Դաբի) |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|6. |Արաբական Միացյալ           |$ 2,400           |$ 2,200          |

|   |Էմիրություններ (Դուբայ)    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|7. |Արգենտինայի Հանրապետություն|$ 1,800           |$ 1,700          |

|   |(Բուենոս Այրես)            |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|8. |Բելառուսի Հանրապետություն  |$ 900             |$ 800            |

|   |(Մինսկ)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|9. |Բելգիայի Թագավորություն    |EUR 2,100         |EUR 1,900        |

|   |(Բրյուսել)                 |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|10.|Բրազիլիայի Դաշնային        |$ 1,800           |$ 1,700          |

|   |Հանրապետություն (Բրազիլիա) |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|11.|Բուլղարիայի Հանրապետություն|EUR 1,100         |EUR 1,000        |

|   |(Սոֆիա)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|12.|Գերմանիայի Դաշնային        |EUR 2,100         |EUR 1,900        |

|   |Հանրապետություն (Բեռլին)   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|13.|Եգիպտոսի Արաբական          |$ 1,700           |$ 1,600          |

|   |Հանրապետություն (Կահիրե)   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|14.|Եթովպիայի Դաշնային         |$ 3000            |$ 2000           |

|   |Ժողովրդավարական            |                  |                 |

|   |Հանրապետություն            |                  |                 |

|   |(Ադիս Աբեբա)               |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|15.|Թուրքիայի Հանրապետություն  |$ 1,300           |$ 1,200          |

|   |(Ստամբուլ)                 |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|16.|Թուրքմենստան (Աշգաբադ)     |$ 900             |$ 800            |

|___|___________________________|__________________|_________________|

|17.|Ինդոնեզիայի Հանրապետություն|$ 1,700           |$ 1,600          |

|   |(Ջակարտա)                  |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|18.|Իսպանիայի Թագավորություն   |EUR 1,800         |EUR 1,700        |

|   |(Մադրիդ, Վալենսիա)         |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|19.|Իսրայելի Պետություն        |$ 2,200           |$ 2,100          |

|   |(Թել Ավիվ, Երուսաղեմ)      |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|20.|Իտալիայի Հանրապետություն   |EUR 2,600         |EUR 2,400        |

|   |(Հռոմ)                     |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|21.|Իրանի Իսլամական            |$ 1,200           |$ 1,100          |

|   |Հանրապետություն (Թեհրան)   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|21.|Իրանի Իսլամական            |$ 1,100           |$ 1,000          |

| 1.|Հանրապետություն (Թավրիզ)   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|22.|Իրաքի Հանրապետություն      |$ 1,800           |$ 1,700          |

|   |(Բաղդադ)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|22.|Իրաքի Հանրապետություն      |$ 1,300           |$ 1,200          |

| 1.|(Էրբիլ)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|23.|Լեհաստանի Հանրապետություն  |EUR 1,500         |EUR 1,300        |

|   |(Վարշավա)                  |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|24.|Լիբանանի Հանրապետություն   |$ 1,250           |$ 1,150          |

|   |(Բեյրութ)                  |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|25.|Լիտվայի Հանրապետություն    |EUR 1,200         |EUR 1,100        |

|   |(Վիլնյուս)                 |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|26.|Կանադա (Օտտավա)            |$ 1,700           |$ 1,600          |

|___|___________________________|__________________|_________________|

|27.|Հնդկաստանի Հանրապետություն |$ 1,700           |$ 1,500          |

|   |(Դելի)                     |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|28.|Հունաստանի Հանրապետություն |EUR 1,900         |EUR 1,700        |

|   |(Աթենք)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|29.|Ղազախստանի Հանրապետություն |$ 950             |$ 850            |

|   |(Աստանա)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|30.|Ճապոնիա (Տոկիո)            |$ 4,000           |$ 3,700          |

|___|___________________________|__________________|_________________|

|31.|Մեծ Բրիտանիայի և           |GBP 2,700         |GBP 2,500        |

|   |Հյուսիսային Իռլանդիայի     |                  |                 |

|   |Միացյալ Թագավորություն     |                  |                 |

|   |(Լոնդոն)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|32.|Մեքսիկայի Միացյալ Նահանգներ|$ 2,500           |$ 2,400          |

|   |(Մեխիկո)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|33.|Մոլդովայի Հանրապետություն  |$ 800             |$ 700            |

|   |(Քիշնև)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|34.|Նիդերլանդների              |EUR 2,100         |EUR 1,900        |

|   |Թագավորություն             |                  |                 |

|   |(Ամստերդամ, Հաագա)         |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|35.|Շվեդիայի Թագավորություն    |EUR 2,400         |EUR 2,300        |

|   |(Ստոկհոլմ)                 |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|36.|Շվեյցարիայի Համադաշնություն|3,800 CHF         |3,600 CHF        |

|   |(Ժնև)                      |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|37.|Չեխիայի Հանրապետություն    |EUR 1,800         |EUR 1,600        |

|   |(Պրահա)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|38.|Չինաստանի Ժողովրդական      |$ 1,400           |$ 1,300          |

|   |Հանրապետություն (Պեկին)    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|39.|Ռումինիայի Հանրապետություն |EUR 1,200         |EUR 1,000        |

|   |(Բուխարեստ)                |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|40.|Ռուսաստանի Դաշնություն     |$ 1,900           |$ 1,800          |

|   |(Մոսկվա)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|41.|Ռուսաստանի Դաշնություն     |$ 1,250           |$ 1,150          |

|   |(Սանկտ Պետերբուրգ)         |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|42.|Ռուսաստանի Դաշնություն     |$ 1,200           |$ 1,100          |

|   |(Դոնի Ռոստով)              |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|43.|Ռուսաստանի Դաշնություն     |$ 1,300           |$ 1,200          |

|   |(Սոչի)                     |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|44.|Սիրիայի Արաբական           |$ 1,000           |$ 900            |

|   |Հանրապետություն (Դամասկոս) |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|45.|Սիրիայի Արաբական           |$ 800             |$ 750            |

|   |Հանրապետություն (Հալեպ)    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|46.|Վատիկան                    |EUR 2,600         |EUR 2,400        |

|___|___________________________|__________________|_________________|

|47.|Վիետնամի Սոցիալիստական     |$ 1,100           |$ 1,000          |

|   |Հանրապետություն (Հանոյ)    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|48.|Վրաստան (Թբիլիսի)          |$ 1,100           |$ 900            |

|___|___________________________|__________________|_________________|

|49.|Վրաստան (Բաթում)           |$ 700             |$ 600            |

|___|___________________________|__________________|_________________|

|50.|Ուկրաինա (Կիև)             |$ 1,400           |$ 1,300          |

|___|___________________________|__________________|_________________|

|51.|Ուկրաինա (Օդեսա)           |$ 1,100           |$ 1,000          |

|___|___________________________|__________________|_________________|

|52.|Կատարի Պետություն (Դոհա)   |$ 2,840           |$ 2,740          |

|___|___________________________|__________________|_________________|

|53.|Քուվեյթի Պետություն        |$ 3,200           |$ 3,100          |

|   |(Էլ Քուվեյթ)               |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|54.|Ֆրանսիայի Հանրապետություն  |EUR 2,800         |EUR 2,600        |

|   |(Փարիզ)                    |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|55.|Ֆրանսիայի Հանրապետություն  |EUR 1,700         |EUR 1,500        |

|   |(Ստրասբուրգ)               |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|56.|Ֆրանսիայի Հանրապետություն  |EUR 1,500         |EUR 1,300        |

|   |(Լիոն)                     |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|57.|Ֆրանսիայի Հանրապետություն  |EUR 1,500         |EUR 1,300        |

|   |(Մարսել)                   |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|58.|Ուրուգվայի Արևելյան        |$ 2,000           |$ 1,900          |

|   |Հանրապետություն            |                  |                 |

|   |(Մոնտեվիդեո)               |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|59.|Լյուքսեմբուրգ              |EUR 2,400         |EUR 2,200        |

|   |(Լյուքսեմբուրգ)            |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|60.|Սերբիայի Հանրապետություն   |EUR 1,550         |EUR 1,450        |

|   |(Բելգրադ)                  |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|61.|Կիպրոսի Հանրապետություն    |EUR 1,550         |EUR 1,450        |

|   |(Նիկոսիա)                  |                  |                 |

|___|___________________________|__________________|_________________|

|62.|Հունգարիա (Բուդապեշտ)      |EUR 1,700         |EUR 1,550        |

|___|___________________________|__________________|_________________|

|63.|Օմանի Սուլթանություն       |$ 2,200           |$ 2,000          |

|   |(Մասկատ)                   |                  |                 |

.____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 23-Ն
Որոշում