Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 27-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց 46/2 շենք, 236 հասցեի պոմպակայանը` 17.2 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 19022025-01-0422: Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.415536 հա հողամասի և 12551.6 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 172/3948150) և պոմպակայանի սարքավորումները` 13315950 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունվարի 8-ի

N 27-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 46/2 ՇԵՆՔ, 236 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                 |Չափման |Քանակը/  |Միավորի  |Ընդհանուր |

|ը/կ|                          |միավորը|զբաղեցրած|արժեքը   |շուկայական|

|   |                          |       |մակերեսը |(դրամ)   |արժեքը    |

|   |                          |       |         |         |(դրամ)    |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|1. |Մետաղական խողովակ  F159   |մ      |1.5      |    6,926|    10,389|

|   |/4 մմ/                    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|2. |Մետաղական խողովակ F108    |մ      |11       |    4,446|    48,906|

|   |/4 մմ/                    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|3. |Մետաղական խողովակ F76     |մ      |30       |    2,565|    76,950|

|   |/4 մմ/                    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|4. |Անկյուն F159              |հատ    |2        |    8,379|    16,758|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|5. |Անկյուն F108              |հատ    |2        |    2,993|     5,986|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|6. |Անկյուն F76               |հատ    |26       |    1,796|    46,696|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|7. |Զտիչ F100                 |հատ    |2        |   39,330|    78,660|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|8. |Փական Butterfly F125      |հատ    |2        |   34,628|    69,256|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|9. |Փական Butterfly F100      |հատ    |3        |   27,189|    81,567|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|10.|Փական Butterfly F65       |հատ    |6        |   18,468|   110,808|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|11.|Հետադարձ փական F65        |հատ    |4        |   12,398|    49,592|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|12.|Փական 25                  |հատ    |8        |    2,565|    20,520|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|13.|Ճկուն միացում կցաշուրթերով|հատ    |8        |   16,673|   133,384|

|   |F65                       |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|14.|Մետաղական կցաշուրթ F125   |հատ    |4        |    6,156|    24,624|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|15.|Մետաղական կցաշուրթ F100   |հատ    |6        |    5,301|    31,806|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|16.|Մետաղական կցաշուրթ F65    |հատ    |28       |    4,019|   112,532|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|17.|Անցում 108-76             |հատ    |8        |    1,710|    13,680|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|18.|Ճնշման չափիչ              |հատ    |4        |    4,959|    19,836|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|19.|Պոմպային կայան Wilo       |հ-մլ   |1        |4,230,000| 4,230,000|

|   |SiBoost Smart 3 Helix VE  |       |         |         |          |

|   |606                       |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|20.|Պոմպային կայան Wilo       |հ-մլ   |1        |4,734,000| 4,734,000|

|   |SiBoost Smart 3 Helix VE  |       |         |         |          |

|   |611                       |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|21.|236 տարածքի արժեք         |քառ. մ |17.2     |         | 3,400,000|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|   |Ընդամենը                  |       |         |         |13,315,950|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 27-Ա
Որոշում