Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2026 թվականի N 40-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|   |Հիգիենիկ պարագաներ                  |          |         |           |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1. |Հիգիենիկ փաթեթ հետևյալ  պարագաներից`|հավաքածու |        1|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.1|Օճառ` ձեռքի                         |գրամ      |       80|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.2|Լոգանքի գել                         |միլիլիտր  |       30|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.3|Շամպուն                             |միլիլիտր  |       30|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.4|Մեկանգամյա օգտագործման երկսայրանի   |հատ       |        1|շաբաթական  |

|   |ածելի                               |          |         |           |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.5|Սափրվելու մածուկ                    |միլիլիտր  |       10|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.6|Ատամի մածուկ                        |միլիլիտր  |       15|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|1.7|Զուգարանի թուղթ                     |հատ       |        1|շաբաթական  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|2. |Ատամի խոզանակ                       |հատ       |        4|1 տարի     |

|___|____________________________________|__________|_________|___________|

|3. |Սանր տղամարդու                      |հատ       |        2|1 տարի     |

|___|____________________________________|__________|_________|___________|

|4. |Սանր կանացի                         |հատ       |        2|1 տարի     |

|___|____________________________________|__________|_________|___________|

|5. |Լվացքի փոշի                         |գրամ      |       40|1 կգ լվացքի|

|   |                                    |          |         |հաշվարկով  |

|___|____________________________________|__________|_________|___________|

|6. |Կանացի հիգիենայի միջոցներ           |հատ       |       20|ամսական    |

|___|____________________________________|__________|_________|___________|

|7. |Սպասք լվալու հեղուկ                 |միլիլիտր  |      100|ամսական    |

._________________________________________________________________________.

«.

 

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|          Իրենց մոտ մինչև  երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար       |

|                             հիգիենիկ պարագաներ                          |

|_________________________________________________________________________|

|1. |Մանկական օճառ                       |գրամ      |      200|ամսական    |

|___|____________________________________|__________|_________|___________|

|2. |Լվացքի փոշի                         |գրամ      |     1000|ամսական    |

|___|____________________________________|__________|_________|___________|

|3. |Մանկական տակդիր                     |հատ       |        6|1 օր       |

|___|____________________________________|__________|_________|___________|

|4. |Մանկական կերակրաշիշ                 |հատ       |        2|6 ամիս     |

|___|____________________________________|__________|_________|___________|

|5. |Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ   |տուփ      |        3|ամսական    |

|   |                                    |(առնվազն  |         |           |

|   |                                    |100 հտ)   |         |           |

|___|____________________________________|__________|_________|___________|

|6. |Ծծակ                                |հատ       |        6|1 տարի     |

|___|____________________________________|__________|_________|___________|

|7. |Մանկական տաշտ                       |հատ       |        1|1 տարի     |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշմամբ նախատեսված ապրանքները տրամադրել նախորդ ձեռք բերված համապատասխան ապրանքների սպառումից հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2026
N 40-Ն
Որոշում