ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2026 թվականի N 22-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 770-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 770-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Է. Զաքարյան», «Ա. Վարշամյան», «Ա. Եգանյան», «Ա. Պողոսյան», «Հ. Պատվականյան», «Մ. Մովսիսյան», «Ֆ. Հարությունյան» բառերը հանել.
2) «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերով.
3) «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 15
Երևան