Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2026 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 69-րդ կետով սահմանված պահանջները տարածվում են 2025 թվականից սկսած կամավոր ատեստավորման դրական արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների վրա:».

2) որոշման հավելվածի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«67. Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում`

1) ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը.

2) ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու և ատեստավորված չլինելու դեպքում լրավճար ստանում է միայն հիմնական աշխատավայրից.

3) ատեստավորված ուղղությունից տարբերվող ուղղությամբ ատեստավորվելու և համատեղությամբ աշխատելու դեպքում ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69-րդ կետով.

«69. Յուրաքանչյուր ատեստավորված ուղղության համար մանկավարժական աշխատողին տրամադրվում է լրավճար ցուցաբերած արդյունքի, ինչպես նաև այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունվարի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2026
N 77-Ն
Որոշում