Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱԶԴԱՆՑԵՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՐԱԶԴԱՆՑԵՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎ ...

 

 

040.0388.050501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2001 թվականի N 388

 

i

«ՀՐԱԶԴԱՆՑԵՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հավատարմագրային կառավարման տրված պետական գույքի արժեքը` 1660894 հազ. դրամ:

2. «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հավատարմագրային կառավարման տրված պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Միկա Լիմիթեդ» ընկերությանը (այսուհետև` գնորդ):

3. Սահմանել մասնավորեցման ենթակա «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հավատարմագրային կառավարման տրված պետական գույքի գինը` 415224 հազ. դրամ, որը կազմում է մասնավորեցվող գույքի արժեքի 25 տոկոսը:

4. Գնորդը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարից 207612 հազ. դրամը պետք է վճարի մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 30 բանկային օրվա ընթացքում, իսկ 207612 հազ. դրամը` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հավատարմագրային կառավարման տրված պետական գույքի մասնավորեցման մասին պայմանագիր:

6. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) առաջիկա հինգ տարվա ընթացքում ներդրումները կկազմեն 5225400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

I  տարի` 1985200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

II տարի` 790000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

III տարի` 898200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

IV տարի` 835000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

V  տարի` 717000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) սոցիալական երաշխիքների համար` առաջիկա հինգ տարվա ընթացքում կստեղծվեն աշխատատեղեր, այդ թվում`

I  տարի` 630 աշխատատեղ,

II տարի` 770 աշխատատեղ,

III տարի` 900 աշխատատեղ,

IV տարի` 900 աշխատատեղ,

V  տարի` 900 աշխատատեղ:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել ու հաստատել գնորդի կողմից ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:

8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականի ստացման համար վճարել 2200 հազ. դրամ:

9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2001
N 388
Որոշում