Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ Ձ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2026 թվականի N 87-Ն

 

ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 21 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 6-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի «Անձի քննման մեթոդիկան» հաստատելու մասին» N 21 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    1/26/2026                              Է. Հակոբյան

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2026 թվականի հունվարի 26-ի

N 87-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|   ՈՐՈՇՈՒՄ N (_____________________) / (________) / (_____________)  |

|            մաքսային մարմնի ծածկագիրը   ամսաթիվը    հերթական համարը  |

|                                                                     |

|            ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ                   |

|_____________________________________________________________________|

|1. Մաքսային մարմնի անվանումը                              |          |

|__________________________________________________________|__________|

|2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը         |          |

|հատող ֆիզիկական անձի`                                     |          |

|__________________________________________________________|__________|

|1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները                      |          |

|__________________________________________________________|__________|

|2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)    |          |

|__________________________________________________________|__________|

|3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում)  |          |

|__________________________________________________________|__________|

|3. Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները       |          |

|__________________________________________________________|__________|

|4. Որոշեցի`                                               |          |

|__________________________________________________________|__________|

|5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի`                       |          |

|__________________________________________________________|__________|

|1) անունը, ազգանունը                                      |          |

|__________________________________________________________|__________|

|2) պաշտոնը                                                |          |

|__________________________________________________________|__________|

|3) ստորագրությունը                                        |          |

|__________________________________________________________|__________|

|6. Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և  որոշմանն      |          |

|ու իր իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը |          |

|__________________________________________________________|__________|

|7. Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման      |          |

|ոլորտի միջազգային պայմանագրերի և  ակտերի, անդամ           |          |

|պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական|          |

|միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամավոր  |          |

|հանձնելու մասին մաքսային մարմնի կողմից ներկայացված        |          |

|առաջարկի վերաբերյալ նշումները                             |          |

|__________________________________________________________|__________|

|8. Ընթերակաների`                                          |          |

|__________________________________________________________|__________|

|1) անունը, ազգանունը                                      |          |

|__________________________________________________________|__________|

|2) պաշտոնը                                                |          |

|__________________________________________________________|__________|

|3) ստորագրությունը                                        |          |

|__________________________________________________________|__________|

|1) անունը, ազգանունը                                      |          |

|__________________________________________________________|__________|

|2) պաշտոնը                                                |          |

|__________________________________________________________|__________|

|3) ստորագրությունը                                        |          |

._____________________________________________________________________.

 

Ծանոթագրություն

1. Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի`

1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին` նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.

2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.

5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.

6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.

7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին` վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.

8) բողոքարկելու մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.01.2026
N 87-Ն
Հրաման