Սեղմել Esc փակելու համար:
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2026 թվականի N 120-Ն

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. փետրվարի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի փետրվարի 5-ի

N 120-Ն որոշման

 

Աղյուսակ

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Ձկան տեսակը   |Ձկնորսության|Ձկնորսության համար|Նախաձվադրային-    |

|ը/կ|              |թույլատրելի |թույլատրելի       |ձվադրման          |

|   |              |առավել      |արդյունագործական  |ժամանակահատվածը   |

|   |              |քանակություն|չափը միավորի      |                  |

|   |              |(տոննա)     |համար (սմ)        |                  |

|___|______________|____________|__________________|__________________|

|1. |Սիգ           |550         |30-ից ոչ պակաս    |2026 թվականի      |

|   |              |            |                  |նոյեմբերի 20-ից   |

|   |              |            |                  |մինչև  2027       |

|   |              |            |                  |թվականի           |

|   |              |            |                  |փետրվարի 1-ը      |

|___|_________________________________________________________________|

|2. |2026 թվականի համար Սևանա  լճում կարաս և  խեցգետին                |

|   |կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի        |

|   |սահմանվել:                                                       |

|_____________________________________________________________________|

|                     Ընդհանուր պահանջներ                             |

|_____________________________________________________________________|

|3. |Սիգի որսն իրականացվում է Սևանա  լճի ամբողջ տարածքով, ափից        |

|   |առնվազն 500 մ հեռավորության վրա:                                 |

|___|_________________________________________________________________|

|4. |Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական  |

|   |կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային         |

|   |մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և  ցանցավանդակի     |

|   |չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40     |

|   |մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):                    |

|___|_________________________________________________________________|

|5. |Սևանա  լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի |

|   |գործողության ժամկետ սահմանել 2026 թվականի փետրվարի 6-ից մինչև    |

|   |2026 թվականի նոյեմբերի 20-ը:                                     |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2026
N 120-Ն
Որոշում