031.0828.230401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԻԼ ԼԱՀՈՒԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. 2001 թվականի մայիսի 2-ից 3-ը Լիբանանի Հանրապետության Նախագահ Էմիլ Լահուդի Հայաստանի Հանրապետություն պետական այցի կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Էմիլ Լահուդի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 ապրիլի 2001թ.
ՆԿ-828