ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 163-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց 23/3 շենք, 95 հասցեի պոմպակայանը` 21.4 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 13062025-01-0081: Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.1437 հա մակերեսով հողամասի և 2388.78 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 214/862168) և պոմպակայանի սարքավորումները` 13444000 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի փետրվարի 19-ի
N 163-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 23/3 ՇԵՆՔ, 95 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափման |Քանակը/ |Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |միավորը|զբաղեցրած|արժեքը |շուկայական|
| | | |մակերեսը |(դրամ) |արժեքը |
| | | | | |(դրամ) |
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|1. |Պոմպ GRUNDFOS CMBE 3 3-62|հատ |1 | 2000000| 2000000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|2. |Պոմպ GRUNDFOS CMBE 3 3-93|հատ |1 | 2500000| 2500000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|3. |Զտիչ 2» |հատ |2 | 10000| 20000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|4. |Փական 2» |հատ |4 | 3500| 14000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|5. |Ամերիկանկա PPR DN63 |հատ |8 | 4000| 32000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|6. |Անկյուն PPR DN63 45 |հատ |4 | 2000| 8000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|7. |Խողովակ DN63 |հատ |2 | 12000| 24000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|8. |Էլ. վահանակի կոմպլեկտ |հատ |1 | 30000| 30000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|9. |Խողովակ 2» |հատ |22 | 2000| 44000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|10.|Խողովակ 4» |հատ |8 | 4000| 32000|
|___|_________________________|_______|_________|__________|__________|
|11.|Գ. Նժդեհի փողոց 23/3 |քառ. մ |21.4 | 408412| 8740000|
| |շենք, 95 հասցեի տարածք | | | | |
| |(պոմպակայան) | | | | |
|__________________________________________________________|__________|
|Ընդամենը | 13444000|
._____________________________________________________________________.