ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 164-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող` գյուղ Կոթի 2 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 03112025-11-0057, հողամասի կադաստրային ծածկագիրը` 11-040-0233-0011, հողամասի մակերեսի չափը (հա)` 1.05949) հողամասը` 978968.76 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու նպատակով:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքին սեփականության իրավունքով պատկանող` գյուղ Դաշտադեմ 6 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 31032025-02-0060, հողամասի կադաստրային ծածկագիրը` 02-035-0130-0005, հողամասի մակերեսի չափը (հա)` 1.746) հողամասը` 3802788 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում պոմպակայան կառուցելու նպատակով:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքների ղեկավարների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի
Երևան