ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 179-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու, անշարժ գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1659-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) վերնագրից հանել «, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերը.
2) 3-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Կոմիտեի նախագահին` մինչև 2026 թվականի մարտի 15-ը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել`
1) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների բնակեցման նպատակով օգտագործված` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 3-րդ հարկի 557.9 քառ. մ մակերեսով NN 300-334 բնակարանները, ՀՀ, Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց, 3 հասցեում (N 03072013-03-0030 վկայական) գտնվող 2695.9 քառ. մ մակերեսով շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր` որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով.
2) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների ժամանակավոր բնակեցման համար օգտագործված` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 1-ին հարկի 201.4 քառ. մ մակերեսով NN 113-124, 126 և 128 բնակարաններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով:».
4) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
5) 7-րդ կետում «պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայության» բառերը փոխարինել «պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի
Երևան