ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում)`
i
1) N 3 հավելվածի N 4 ձևի 8-րդ և 54-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
2) N 8 հավելվածի`
i
ա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին` անկանխիկ եղանակով` համաձայն սույն որոշման N 8.1-ին հավելվածի:»,
i
բ. 19.1-ին, 19.3-րդ, 19.4-րդ, 20-րդ, 48-րդ, 53-րդ, 54-րդ, 56-րդ, 60-րդ, 60.1-ին, 60.2-րդ կետերը և 9-րդ, 10-րդ և 12-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած,
i
գ. 47-րդ կետից հանել «կանխիկ» բառը,
i
դ. 50-րդ կետից հանել «(կանխիկ և անկանխիկ)» բառերը,
i
ե. 50-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների նշումների հիման վրա փոփոխված վճարման ցուցակները փոխանցում է Ծառայությանը:».
3) N 8.1 հավելվածի`
i
ա. 1-ին կետից հանել «` հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը,
i
բ. 4-րդ կետում «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ` որոշում 1)`
i
1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
2) N 1 հավելվածի`
i
ա. 54-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «ՀայՓոստ» ՓԲԸ և» բառերը,
i
բ. N 1 ձևի 14-րդ կետից հանել «վճարման եղանակի,» բառերը.
3) N 4 հավելվածի`
i
ա. 24-րդ կետից հանել «կամ կանխիկ» և «` հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 510-րդ մասերը» բառերը,
i
բ. 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ, 36-41-րդ կետերը և 12-14-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած,
i
գ. 1-ին, 4-րդ և 6-րդ ձևերից հանել «կանխիկ/անկանխիկ», «Վճարման եղանակը» և «, փոստային բաժանմունքի համարը» բառերը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշումը:
4. Սահմանել, որ եթե մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը չի ներկայացվել որոշման և որոշում 1-ի հիման վրա կանխիկ վճարվող նպաստները կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելու դիմում, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա նպաստը կամ հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով: Այս դեպքում բանկի ընտրությունը կատարում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ` պատահականության սկզբունքով` հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները` ըստ նպաստ կամ հրատապ օգնություն վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության միջոցով իրականացնում են նպաստ կամ հրատապ օգնություն ստացող անձի` բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2026 թվական: