ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի N 183-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի փետրվարի 19-ի
N 160-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ «1024 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «12002 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ» ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Կուսակցությունների և |Կուսակցություններին և |
|ը/կ|կուսակցությունների |կուսակցությունների դաշինքներին |
| |դաշինքների անվանումները |Հայաստանի Հանրապետության 2026 թվականի |
| | |պետական բյուջեից տրվող աջակցությունը |
| | |_______________________________________|
| | |առաջին |առաջին |ինն ամիս | տարի |
| | |եռամսյակ |կիսամյակ | | |
|___|_________________________|_________|_________|_________|_________|
| |Ընդամենը |260,366.9|260,366.9|520,733.7|520,733.7|
|___|_________________________|_________|_________|_________|_________|
| |այդ թվում` | | | | |
|___|_________________________|_________|_________|_________|_________|
|1. |«Քաղաքացիական պայմանագիր»|134,155.0|134,155.0|268,309.9|268,309.9|
| |կուսակցություն | | | | |
|___|_________________________|_________|_________|_________|_________|
|2. |«Հանրապետություն» | 19,379.0| 19,379.0| 38,758.0| 38,758.0|
| |կուսակցություն | | | | |
|___|_________________________|_________|_________|_________|_________|
|3. |«Բարգավաճ Հայաստան» | 25,222.0| 25,222.0| 50,444.0| 50,444.0|
| |կուսակցություն | | | | |
|___|_________________________|_________|_________|_________|_________|
|4. |Հայաստան դաշինք | 81,610.9| 81,610.9|163,221.8|163,221.8|
._____________________________________________________________________.