031.0832.050501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆՅՈՒ ՅՈՐՔ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2001 թվականի մայիսի 9-ից 13-ը ներառյալ Նյու Յորք մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Ռոբերտ Քոչարյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Կարեն Ճշմարիտյան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության
և առևտրի նախարար
Կարեն Գալուստյան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարար
Վահրամ Ներսիսյանց Հայաստանի Հանրապետության Նախագահի
տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
(ապրիլի 28-ից մայիսի 19-ը)
Արմեն Գևորգյան Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին
օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին
տեղակալ
Էդվարդ Մուրադյան Հայաստանի Հանրապետության արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ (մայիսի 7-ից 14-ը)
Վահե Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղար
Տիգրան Դավթյան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության
և առևտրի նախարարի տեղակալ (մայիսի 6-ից
13-ը)
Գագիկ Արզումանյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի տեղակալ (մայիսի 7-ից
14-ը)
Վահագն Մովսիսյան Զարգացման հայկական գործակալության տնօրեն
(մայիսի 6-ից 13-ը)
Բագրատ Ենգիբարյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան
ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի
գործադիր տնօրեն (մայիսի 7-ից 13-ը)
Վահե Աղաբեկյանց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարի խորհրդական, «Լինիսի»
հիմնադրամի «Ներդրում» ԾԻԳ-ի տնօրեն
Արբուր Բաբայան Զարգացման հայկական գործակալության «Մեկ
կանգառի կենտրոն» ծրագրի տնօրեն (մայիսի
6-ից 14-ը)
Նատալյա Արծրունի Զարգացման հայկական գործակալության
վարչության պետ (մայիսի 6-ից 13-ը)
Հասմիկ Հովհաննիսյան Զարգացման հայկական գործակալության
աշխատակից (մայիսի 6-ից 13-ը)
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության Նախագահի և
բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության բաժնի պետ
Աղամալ Հարությունյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և
բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության աշխատակից
Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության նախագահի և
բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության աշխատակից
Տիգրան Նաղդալյան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ (մայիսի 8-ից 15-ը)
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(մայիսի 8-ից 15-ը)
Մուրադ Մկրտչյան «Արմենպրես» լրատվական գործակալության
թղթակից (մայիսի 8-ից 15-ը):
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կ. Ճշմարիտյանի, Կ. Գալուստյանի, Վ. Ներսիսյանցի, Ա. Գևորգյանի, Վ. Գաբրիելյանի գործուղման ծախսերը` ԱՄՆ-ի առևտրի զարգացման գործակալության, Է. Մուրադյանի, Տ. Դավթյանի, Գ. Արզումանյանի, Վ. Մովսիսյանի, Բ. Ենգիբարյանի, Ն. Արծրունու, Հ. Հովհաննիսյանի գործուղման ծախսերը` Համաշխարհային բանկի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի» , Վ. Աղաբեկյանցի գործուղման ծախսերը` «Լինսի» հիմնադրամի «Ներդրում» ԾԻԳ-ի, Ա. Բաբայանի գործուղման ծախսերը` Զարգացման հայկական գործակալության «Մեկ կանգառի կենտրոն» ծրագրի, Գ. Հայրապետովի, Ա. Հարությունյանի, Հ. Գյուլումյանի գործուղման ծախսերը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Տ. Նաղդալյանի, Ա. Ղարիբյանի, Մ. Մկրտչյանի գործուղման ծախսերը` Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, ազգային անվտանգության նախարարության` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի մայիսի 9-ին կազմակերպել Երևան-Ժնև, մայիսի 13-ին` Ժնև-Երևան հատուկ չվերթերը:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
5 մայիսի 2001թ.
ՆԿ-832