ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2026 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգն ընդունելու մասին» N 35-Ն որոշման 1-ին կետով ընդունված հավելվածի 13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«13. Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
Եթե թափուր է մնում Հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը: Եթե թափուր են մնում Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի քարտուղարը: Եթե թափուր են մնում Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնները, ապա նիստը հրավիրում և վարում է Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող տարիքով ավագ անդամը:
Եթե Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում ընտրվում է տվյալ Հանձնաժողովում Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հանձնաժողովի անդամը, ապա ընտրվելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովի անդամի` նախորդիվ զբաղեցրած պաշտոնում լիազորությունները համարվում են դադարեցված:
14. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակում և զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում` թափուր տեղը համալրվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 21-օրյա ժամկետում:
Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
2026 թ. փետրվարի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 փետրվարի 2026 թվական: