Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2026 թվականի N 150-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2026 թվականի փետրվարի 25-26-ը պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման ծախսերը, այդ թվում` օդանավակայաններում սպասարկման վճարները և կանոնավոր չվերթներով մեկնելու դեպքում նաև ճանապարհածախսը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսի, ինչպես նաև պատվիրակության հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Արթուր Գասպարյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) Անուշիկ Ավետյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Գրիգոր Հարությունյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2026 թվականի փետրվարի 25-ին` Երևան-Վարշավա, իսկ փետրվարի 26-ին` Վարշավա-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թ. փետրվարի 24-ի

N 150-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ա. Արզումանյան     - Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի

                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

    Ա. Ավետյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ն. Բաղդասարյան     - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Վանոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

Գ. Հարությունյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և

տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի

վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

    Գ. Գալստյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Զանգվածային լրատվության միջոցներ

 

    Հ. Մանուկյան       - «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոթղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Զախարյան        - Հայաստանի հանրային հեռուստաընկերության

                         «Առաջին ալիք»-ի լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Սողոմոնյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության

                         «Առաջին ալիք»-ի օպերատոր (համաձայնությամբ)

 

    Լ. Թադևոսյան       - «Civic.am» լրատվական կայքի լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Հակոբյան        - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.02.2026
N 150-Ա
Որոշում