ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2026 թվականի N 201-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղ. Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց 1 հասցեում գտնվող` 186 593 904.91 դրամ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 809.2 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 16 քառ. մետր մակերեսով պահակատունը, 13 քառ. մետր մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.181492 հա հողամասը (իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 09042018-01-0025, այսուհետ` գույք) մեկ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 269.210.02643, այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի ժամկետի ավարտից հետո գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս հետ կնքելով գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ կնքվող պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վերջինիս միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների գործընթացը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի
Երևան