Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2026 թվականի N 219-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 892-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 7-րդ կետում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը` «երկամսյա» բառով.

2) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23. Ծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման, համակարգման և դրա արդյունքների ամփոփման նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման հանձնաժողովը կազմված է տասներկու անդամից, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վարչապետի մեկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող երկու հասարակական կազմակերպություններից ընտրված երկուական ներկայացուցիչ (համաձայնությամբ): Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին հասարակական կազմակերպություններ ընդգրկելու համար համապատասխան հայտարարությունը նախարարության կայքում հրապարակվում է ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան տասն աշխատանքային օր առաջ: Եթե ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար դիմել է մեկ հասարակական կազմակերպություն, ապա ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ հասարակական կազմակերպության չորս ներկայացուցիչ, իսկ եթե ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար չի դիմել որևէ հասարակական կազմակերպություն, ապա ատեստավորումն անցկացվում է առանց հասարակական կազմակերպության ներկայացուցիչների: Ատեստավորման հանձնաժողովի մյուս անդամներն են` նախարարի տեղակալը, ոստիկանության պետը, նախարարության ուսումնական հաստատության ռեկտորը, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ոստիկանության պետի տեղակալներից մեկը, որը փոխվում է ռոտացիոն կարգով: Ատեստավորման հանձնաժողովի` հարցազրույցի փուլի նիստին կոնկրետ ծառայողի հարցազրույցին չի կարող որպես ատեստավորման հանձնաժողովի անդամ մասնակցել տվյալ ոլորտը համակարգող` ոստիկանության պետի տեղակալը:».

3) 24-րդ կետում «ութ» բառը փոխարինել «յոթ» բառով.

4) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27. Ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, կրակային պատրաստականության ստուգման, մասնագիտական բաժնի թեստավորման և հարցազրույցի ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրությունը պահպանվում է մինչև ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու կամ դատական կարգով հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետների լրանալը:».

5) 29-րդ, 59-րդ և 64-րդ կետերում «ղեկավարի» բառը փոխարինել «ռեկտորի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. փետրվարի 26

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.02.2026
N 219-Ն
Որոշում