ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2026 թվականի N 171-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագիտական հանդիպմանը մասնակցելու նպատակով` 2026 թվականի մարտի 2-4-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Վրաստան գործուղման գիշերավարձի, օրապահիկի ծախսերը, ինչպես նաև ապահովագրավճարը կատարել`
1) Վահան Կոստանյանինը, Սասուն Հովհաննիսյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Լենա Նանուշյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Անուշիկ Ավետյանինը, Ժակ Հակոբյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Ապիտոնյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Ռաֆայել Գևորգյանինը (այդ թվում` Թբիլիսի-Երևան ավիատոմսի ծախսը)` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
6) Աննա Բեգլարյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Սոնա Դարբինյանինը` 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության` Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Պատվիրակության անդամներին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի մարտի 2-ի
N 171-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(02.03.2026 - 03.03.2026 թթ.)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ն. Ապիտոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Բեգլարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
Ժ. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային
համագործակցության վարչության պետ (միջկառավարական
հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Ս. Դարբինյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության միջազգային համագործակցության
վարչության պետ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից
երկրների վարչության երկկողմ հարաբերությունների
առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող