ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2026 թվականի N 240-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ու 2-րդ մասը, 16-րդ և 21-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր տնօրինության «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15112022-05-0050 վկայական) գտնվող` 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը, ջրագիծը և տրանսֆորմատորը` ամբողջը որպես մեկ գույքային միավոր (այսուհետ` գույք), մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Գույքի աճուրդը կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, ընդ որում` առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում` հաջորդ հերթական աճուրդները կազմակերպել մինչև 2027 թվականի հուլիսի 8-ը:
3. Սահմանել`
1) գույքի աճուրդով մասնավորեցման պայմանները` համաձայն հավելվածի.
2) գույքի առաջին աճուրդի մեկնարկային գինը գնահատված արժեքի 100 տոկոսի` 73,833.0 հազ. դրամ, չկայանալու դեպքում` երկրորդ աճուրդի մեկնարկային գինը` գնահատված արժեքի 85 տոկոսի` 62,758.1 հազ. դրամ, իսկ վերջինս չկայանալու դեպքում հաջորդ հերթական աճուրդները` գնահատված արժեքի 70 տոկոսի` 51,683.1 հազ. դրամ, չափով.
3) որ աճուրդի արդյունքում աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) առաջարկած գինը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, աճուրդում առաջարկած գնի` նվազեցված շարժական գույքի արժեքի չափով (աճուրդի ընթացքում գնի բարձրացման դեպքում պահպանվում է շարժական գույքի արժեքի համամասնությունը), 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ` համապատասխան գանձապետական հաշվին.
4) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը չի համարվում գույքի վաճառքի գնի մաս:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 5-ի
N 240-Ա որոշման
«ԳԱԳԱՐԻՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
.__________________________________________________________________________
|NN |Գույքի գտնվելու|Շենք-շի- |Անշարժ |Անշարժ |Շարժական |Ընդամենը |
|ը/կ|վայրը և |նություն-|գույքի |գույքի |գույքի |գույքի |
| |անվանումը |ների |զբաղեցրած|գնահատված |գնահատված |գնահատված |
| | |մակերեսը |օգտագործ-|շուկայական|շուկայական|շուկայական |
| | |(քառ. |ման ու |արժեքը |արժեքը |արժեքը |
| | |մետր) |սպասարկ- |(դրամ) |(դրամ) |(դրամ) |
| | | |ման համար| | | |
| | | |հատկացված| | | |
| | | |հողամասի | | | |
| | | |մակերեսը | | | |
| | | |(հա) | | | |
|___|_______________|_________|_________|__________|__________|___________|
|1. |ՀՀ Գեղարքունիքի| 1106.68| 1.95|73,100,000| | 73,866,000|
| |մարզ, Սևան հա-| | | | | |
| |մայնք, Գագարին | | | | | |
| |գյուղ, Գործարա-| | | | | |
| |նային փողոց | | | | | |
| |թիվ 4 հասցեում | | | | | |
| |գտնվող անշարժ | | | | | |
| |գույք (վկայական| | | | | |
| |N 15112022-05- | | | | | |
| |0050) | | | | | |
|___|_______________|_________|_________|__________|__________| |
|2. |Շարժական գույք`| | | | 766,000| |
| |ջրագիծ և | | | | | |
| |տրանսֆորմատոր | | | | | |
.__________________________________________________________________________
_____________________________________________________.
|Անշարժ |Անշարժ |Հատկացված |Գույքի |Գույքի |
|գույքի |գույքի |հողամասի |արժեքի |գնահատման |
|գնահատված |շուկայական|տվյալ պահին|որոշման|ամսաթիվը |
|շուկայական|արժեքին |գործող |հետ | |
|արժեքում |մոտարկված |շուկայական |կապված | |
|ներառված |կադաստ- |արժեքին |գումարը| |
|հողամասի |րային |մոտարկված |(դրամ) | |
|գնահատված |արժեքը |կադաստրային| | |
|շուկայական|(դրամ) |արժեքը | | |
|արժեքը | |(դրամ) | | |
|(դրամ) | | | | |
|__________|__________|___________|_______|__________|
|52,300,000|52,669,420| 23,809,500|592,600|08.07.2025|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|__________|__________|___________| | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
_____________________________________________________.