ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-26-Ո-20
2026 թ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Նանա Դալլաքյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափ` 2026 թվականի մարտի 10-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
Խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2026թ. մարտի 9
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2556)` 9 մարտի 2026 թվական: