ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2026 թվականի N 203-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Աշխատանքային այցերով 2026 թվականի մարտի 9-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն, ընդ որում` մարտի 9-10-ը ներառյալ` Փարիզ, մարտի 11-ին` Ստրասբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության` Փարիզ մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին, իսկ Ստրասբուրգ մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը, կանոնավոր չվերթներով մեկնելու դեպքում` նաև ճանապարհածախսը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Դավիթ Խուդաթյանինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ`
1) Արման Եղոյանի, Սարգիս Խանդանյանի և Մարիա Կարապետյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2026 թվականի մարտի 9-ին` Երևան-Փարիզ, մարտի 11-ին` Փարիզ-Ստրասբուրգ և Ստրասբուրգ-Երևան երթուղիներով:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2026 թվականի մարտի 9-ի
N 203-Ա որոշման
ԿԱԶՄ ՓԱՐԻԶ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Դ. Խուդաթյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ա. Խաչատրյան - Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2026 թվականի մարտի 9-ի
N 203-Ա որոշման
ԿԱԶՄ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Դ. Խուդաթյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ա. Եղոյան - ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (10.03.2026 թ.-
11.03.2026 թ., համաձայնությամբ)
Ս. Խանդանյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ (10.03.2026
թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)
Մ. Կարապետյան - - ՀՀ Ազգային ժողովի Արևելյան գործընկերության
խորհրդարանական վեհաժողով` «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ
պատվիրակության ղեկավար և «Եվրանեսթ» ԽՎ
համանախագահ (10.03.2026 թ.-11.03.2026 թ.,
համաձայնությամբ)
Տ. Բալայան - Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչության ղեկավար
Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ն. Ավետիսյան - Հանրային հեռուստաընկերության լրագրող
(10.03.2026 թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)
Ա. Սվարյան - Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող
(10.03.2026 թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)
Լ. Գասպարյան - «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող
(10.03.2026 թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Civic.am» լրատվական գործակալության լրագրող
(10.03.2026 թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)
Վ. Բաղդասարյան «Ֆոտոլուր» լրատվական ծառայության լուսանկարիչ
(10.03.2026 թ.-11.03.2026 թ., համաձայնությամբ)