Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2026 թվականի N 291-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 290-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ ներկայացված` օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ` հայտեր) հիման վրա ստացված» բառերով.

2) 2.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ` հայտեր)» բառերը փոխարինել «հայտերի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. մարտի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2026
N 291-Ն
Որոշում