Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՋՐԱՄԱ ...

 

 

040.0395.080501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2001 թվականի N 395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների շինարարության պատվիրատուի գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով և հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների ներգրավման հնարավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել`

ա) «Շինարարության պատվիրատու» պետական փակ բաժնետիրական ընկերությունը.

բ) «Ինվեստիցիոն ծրագրերի գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նշված ընկերությունների լուծարման գործընթացը:

3. Ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացումը ղեկավարելու և պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի պահպանման ծախսերը կատարել տարեկան ծրագրերով նախատեսվող օբյեկտների շինարարական աշխատանքների արժեքի 4 տոկոսի չափով` մասնահանման հաշվին:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի կանոնադրությունը:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի N 92 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 233 որոշման 2-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2001
N 395
Որոշում