040.0403.080501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2001 թվականի N 403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001/2002 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2001/2002 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության` պետական պատվերով` 350 և վճարովի հիմունքներով` 400 տեղ.
բ) ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2001/2002 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը տեղադրում է և մագիստրատուրայի վճարովի տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
մայիսի 8-ի N 403 որոշմամբ
i
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001/2002 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
._______________________________________________________.
|Գիտական և գիտամանկավարժական | Ընդամենը| Ուսուցման ձևը |
|կադրերի պատրաստման ձևը | |_______________|
| | | առկա | հեռակա |
|_____________________________|_________|______|________|
|Ասպիրանտուրա | 374 | 229 | 145 |
|_____________________________|_________|______|________|
|Դոկտորանտուրա | 11 | 11 | - |
|_____________________________|_________|______|________|
| Ընդամենը | 380 | 235 | 145 |
._______________________________________________________.
(հավելվածը փոփ. 24.10.01 թիվ 1035 որոշում)