040.0407.140501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2001 թվականի N 407
i
ՎԱՐԴԳԵՍ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հարվարդի համալսարանում Վարդգես Լևոնյանի ուսանելու հանգամանքը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարդգես Լևոնի Լևոնյանին (ծնվ.` 1980 թ. քաղ. Երևան, Սոսեի 2/2, բն. 29) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2004 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 14-ից: