Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2026 թվականի N 381-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու, Էդուարդ Օհանյանին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 195-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետում «51.41468 հա» բառերը փոխարինել «15.786651 հա» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման 4-րդ կետում «5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պարտավորությունները» տողի երկրորդ սյունակի`

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «5 (հինգ) տարվա» և «5 (հինգ) տարվան» բառերը փոխարինել «4 (չորս) տարվա» և «4 (չորս) տարվան» բառերով, իսկ «կատարման ժամկետը սահմանվելու է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:» բառերը փոխարինել «կատարման ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:» բառերով,

բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առնվազն 48.000.000 (քառասունութ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերը փոխարինել «առնվազն 15.000.000 (տասնհինգ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերով,

գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում` 7%-ը, 3-րդ տարում` 38%-ը, 4-րդ տարում` մնացած 50%-ը:».

5) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պատասխանատվությունը» տողի երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի _____ ի N____Ա որոշմամբ կատարված փոփոխությունները և լրացումները չեն հանդիսանում գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք և չեն ենթադրում որևէ տույժի կամ տուգանքի կիրառում:

Գնորդը «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ կազմում և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ամփոփիչ հաշվետվություն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:».

6) որոշման «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիր Էդուարդ Օհանյանի և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող» վերնագրով N 2 հավելվածի վավերապայմաններում «Հավելված N 2» բառերը փոխարինել «Հավելված N 3» բառերով.

7) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի.

8) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ____ ի N ____ Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան 3 (երեք) ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարը և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքում են նվիրատվության պայմանագիր` սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված հողատարածքները Սևան համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով:».

9) որոշման «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» վերնագրով N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում որոշման N 3 հավելվածով սահմանված հողամասերի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուն հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. մարտի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի մարտի 26-ի

N 381-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 17-ի

N 195-Ա որոշման

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի

Լճաշեն բնակավայր

 

._____________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը       |Մակերեսը |1 հա արժեքը|Կադաստրային|Գործառնական   |

|ը/կ|                |(հա)     |           |արժեքը     |նշանակությունը|

|___|________________|_________|___________|___________|______________|

|1. |05-040-0201-0025|  1.35084| 107,500.00|    145,215|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|2. |05-040-0201-0026|  0.29775| 107,500.00|     32,008|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|3. |05-040-0201-0028|  1.29838| 107,500.00|    139,576|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|4. |05-040-0223-0049|  1.20944| 537,500.00|    650,074|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|5. |05-040-0223-0046| 0.080229| 537,500.00|     43,123|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|6. |05-040-0223-0048|  0.24266| 537,500.00|    130,430|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|7. |05-040-0223-0047| 0.023494| 537,500.00|     12,628|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|8. |05-040-0202-0055|    7.618| 537,500.00|  4,094,675|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|9. |05-040-0202-0063| 0.024269| 107,500.00|      2,609|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|10.|05-040-0202-0061| 0.073504| 107,500.00|      7,902|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|11.|05-040-0202-0057|  0.17866| 107,500.00|     19,206|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|12.|05-040-0202-0058| 0.037185| 107,500.00|      3,997|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|13.|05-040-0202-0056| 0.088311| 107,500.00|      9,493|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|14.|05-040-0202-0060| 0.370189| 107,500.00|     39,795|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|15.|05-040-0223-0026|  0.04719| 107,500.00|      5,073|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|16.|05-040-0202-0059| 0.038176| 107,500.00|      4,104|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|17.|05-040-0202-0062| 0.025304| 107,500.00|      2,720|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|18.|05-040-0222-0014|  0.08228| 635,000.00|     52,248|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|19.|05-040-0222-0015|  0.11386| 635,000.00|     72,301|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|20.|05-040-0222-0011|   0.1768| 635,000.00|    112,268|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|21.|05-040-0222-0010|  0.33932| 635,000.00|    215,468|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|22.|05-040-0222-0012|  0.18845| 635,000.00|    119,666|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|23.|05-040-0222-0008|  0.40427| 635,000.00|    256,711|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|24.|05-040-0201-0027|  0.24854| 107,500.00|     26,718|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|25.|05-040-0221-0027|  0.29489| 107,500.00|     31,701|Գյուղ. այլ    |

|___|________________|_________|___________|___________|______________|

|26.|05-040-0222-0016|  0.28466| 635,000.00|    180,759|Վարելահող     |

|___|________________|_________|___________|___________|______________|

|27.|05-040-0202-0066|     0.65| 537,500.00|    349,375|Արոտ          |

|___|________________|_________|___________|___________|______________|

|   |Ընդամենը        |15.786651|           |  6.759.843|              |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Արոտ      |                   9.823823|                     5.280.305|

|__________|___________________________|______________________________|

|Գյուղ. այլ|                   4.373188|                       470.117|

|__________|___________________________|______________________________|

|Վարելահող |                   1.58964 |                     1.009.421|

._____________________________________________________________________.

 

(նկար)

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի մարտի 26-ի

N 381-Ա որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 17-ի

N 195-Ա որոշման

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

Ժամանակակից ջերմատներում բույսերի մշակությունը համարվում է գյուղատնտեսության արագ տեմպերով զարգացող, շահութաբեր և հեռանկարային ճյուղերից մեկը: Նմանատիպ ջերմատները հնարավորություն են տալիս ստանալ բուսաբուծական արտադրանք տարվա բոլոր եղանակներին, ապահովել բարձր բերքատվություն և օգուտներ:

Աշխարհում, բուսաբուծական արտադրանքի արտադրության գործընթացում, ամեն տարի ավելանում է արդյունաբերական ջերմատների մասնաբաժինը, որում վերջին տարիներին անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ջերմատնային արդյունաբերության զարգացման և տարածման համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ նախապայմանները`

- բարենպաստ եղանակային պայմաններ,

- բազմաթիվ կլիմայական գոտիներ (տարվա ընթացքում ավելի քան 320 արևոտ օրեր),

- քաղցրահամ ջրային ռեսուրսների առկայություն,

- գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր հարկային դաշտ,

- համեմատաբար էժան աշխատուժ,

- արտահանման լայն շուկաների առկայություն` ԵՏՄ երկրներ, Միջին Արևելք և այլն, ընդ որում` ԵՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով:

Միևնույն ժամանակ ջերմատների կողմից իրականացվում են անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացներ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում արտադրանքն արտահանել նաև Եվրոպա:

Հայաստանում առաջին արդյունաբերական ջերմատնային համալիրը կառուցվել է 2011 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 200 հա ընդհանուր տարածքով ժամանակակից ջերմատներ, որտեղ իրականացվում է հիմնականում լոլիկի, վարդի, վարունգի և ելակի արտադրություն: Հայաստանում գործող ժամանակակից ջերմատները տարեկան արտահանում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Մեր երկրում արդյունաբերական ջերմատների զարգացումը հնարավորություն է տվել համայնքներում բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և բարելավել սոցիալական վիճակը: Հայաստանում ժամանակակից ջերմատների շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 3000 ուղղակի աշխատատեղ, ընդ որում` աշխատանքներում ներգրավվել են հիմնականում ջերմատների տեղակայման և հարևան համայնքների բնակիչները (որից մոտ 75 տոկոսը` կանայք): Ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում ստեղծվել է 1000-1500 ոչ ուղղակի աշխատատեղ` շինարարության, լոգիստիկայի և այլ ոլորտներում, ավելացել է գազի և էլեկտրաէներգիայի սպառումը երկրում, որի արդյունքում նաև ավելացել են պետական և համայնքային բյուջեների հարկերը:

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 79.339 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից`

Սևան համայնքում` 17.259 հա համայնքային սեփականություն հանդիսացող,

60.08 հա մասնավոր սեփականություն հանդիսացող.

Վարսեր համայնքում` շուրջ 2 հա պետական սեփականություն հանդիսացող: Կառուցապատումը կկազմի`

- Ջերմոցային համալիր` շուրջ 10,6 հա

- Ենթակառուցվածքային, տեխնիկական և սպասարկման տարածքներ` շուրջ 70 հա:

Ներդրումների մոտավոր արժեքը` առնվազն 15 մլն եվրոյին համարժեք դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:

Շինարարական աշխատանքները կատարվելու են փուլային և կավարտվեն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Օտարման գործընթացն իրականացվելու է Էդուարդ Օհանյանի միջոցով, քանի որ հողերի իրացման գործընթացը բավականին ժամանակատար պրոցես է, իսկ այն իրավաբանական անձով իրականացնելը այդ պրոցեսը բազմակի անգամ կձգձգի, միևնույն ժամանակ Էդուարդ Օհանյանը, ով հանդիսանում է «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրը, միևնույն ժամանակ նաև տնօրենը, հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է վերոնշյալ հողերը ներդնել բացառապես «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում:

Նշված օտարման գործընթացում և ծրագրի գործողության ամբողջ ընթացքում «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի հետ համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև:

Ընկերությունը Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 (չորս միլիոն) դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:

Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա ներդրողի/ներդրողների և վարկային ռեսուրսների հաշվին: Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի առաջին գերժամանակակից արդյունաբերական ջերմոցային համալիրը, որը կապահովի մշտական աշխատանքով 120-130 հոգու: Միջին աշխատավարձը կկազմի 200-220 հազար դրամ: Ծրագրի իրականացման շինարարական փուլում կստեղծվի լրացուցիչ մոտ 300 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում` 7%-ը, 3-րդ տարում` 38%-ը, 4-րդ տարում` մնացած 50%-ը:

Վերջնական արդյունքում համալիրը կարտադրի շուրջ 3.000 տոննա բանջարեղենային մշակաբույսեր, որոնց մինչև 90%-ն արտահանվելու է:»:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2026 թվականի մարտի 26-ի

N 381-Ա որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 17-ի

N 195-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Վկայականի համարը  |Գրանցման  |Հասցեն  |Կադաստրային     |Մակերեսը |

|ը/կ|                  |ամսաթիվը  |        |ծածկագիրը       |(հա)     |

|___|__________________|__________|________|________________|_________|

|1. |N 20062022-05-0001|20.06.2022|Մարզ    |05-040-0221-0035| 0.104696|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|2. |N 14032023-05-0069|14.03.2023|Մարզ    |05-040-0219-0010|  1.82116|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|3. |N 14042023-05-0098|14.04.2023|Մարզ    |05-040-0221-0039|  3.98073|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |9/1     |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|4. |N 14032023-05-0078|14.03.2023|Մարզ    |05-040-0221-0037|   1.0594|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|5. |N 20062022-05-0063|20.06.2022|Մարզ    |05-040-0219-0008|  0.05253|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|6. |N 02032023-05-0040|02.03.2023|Մարզ    |05-040-0220-0002|   0.0248|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|7. |N 20062022-05-0020|20.06.2022|Մարզ    |05-040-0228-0037|  0.22301|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|8. |N 20062022-05-0019|20.06.2022|Մարզ    |05-040-0221-0013|  0.32713|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|9. |N 14032023-05-0045|14.03.2023|Մարզ    |05-040-0228-0040|  2.46333|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|10.|N 16092025-05-0015|16.09.2025|Մարզ    |05-040-0203-0054| 11.80709|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|11.|N 16092025-05-0016|16.09.2025|Մարզ    |05-040-0203-0053| 13.75119|

|   |                  |          |Գեղար-  |                |         |

|   |                  |          |քունիք, |                |         |

|   |                  |          |համայնք |                |         |

|   |                  |          |Սևան    |                |         |

|   |                  |          |գյուղ   |                |         |

|   |                  |          |Լճաշեն  |                |         |

|   |                  |          |հողամաս |                |         |

|___|__________________|__________|________|________________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ          |          |        |                |35.615066|

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2026
N 381-Ա
Որոշում