ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 մարտի 2026 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 27-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 7-րդ կետում «Կառավարությունը.» բառը փոխարինել «Կառավարությունը:» բառով.
2) 9-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո հանել «`» կետադրական նշանը.
3) 16-րդ կետում «19-րդ» բառը փոխարինել «20-րդ» բառով.
4) 20-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետում «ն ամսաթիվն ու հիմքը» փոխարինել «պաշտոնի առաջացման ամսաթիվն ու հիմքը (այն իրավական ակտով, որը հաստատում է պաշտոնը թափուր դառնալու հանգամանքը)» բառերով,
բ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը հայտարարության հրապարակմանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրն է:»,
գ. 6-րդ ենթակետում «ամսաթիվը,» բառը փոխարինել «օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով.
5) 24-րդ կետում «ստացական» բառից հետո լրացնել «(Ձև 2)» բառը.
6) 36-րդ կետում «պահվում» բառը փոխարինել «պահում» բառով.
7) 46-րդ կետում «նույն թեստը:» բառերը փոխարինել «նույն թեստը.» բառերով.
8) 86-րդ կետում «նախատեսված դեպքը» բառերից հետո լրացնել «և 70-րդ կետով սահմանված պահանջի խախտումը» բառերը:
9) 109-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«109. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը մրցույթի անցկացման պատասխանատուի կողմից` ձեռագիր արձանագրվում է, իսկ պատասխանը` ձայնագրվում, որի մասին մասնակիցը նախօրոք տեղեկացվում է մրցույթի անցկացման պատասխանատուի կողմից:».
10) 124-րդ կետում հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերից առաջ առկա «աշխատակազմի» բառը.
11) 141-րդ կետում «երկօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
12) 154-րդ և 156-րդ կետերում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով.
13) 155-րդ կետում «151-րդ» բառը փոխարինել «154-րդ» բառով.
14) 165-րդ կետում «խորհուրդն» բառը փոխարինել «հանձնաժողովն» բառով.
15) 168-րդ, 176-րդ և 178-րդ կետերում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.
16) 168-րդ կետում.
ա. «Լիազորնշանակ» բառը փոխարինել «Լիազոր» բառով,
բ. «9.1-րդ մասով» բառերը «9.1-ին մասով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Դ. Խուդաթյան
3/26/2026
Պաշտոնական հրապարակման օրը` 1 ապրիլի 2026 թվական: