Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2026 թվականի N 261-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2026 թվականի ապրիլի 1-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Արման Ղազարյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը, Մնացական Սաֆարյանինը և Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Արթուր Գասպարյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2026 թվականի ապրիլի 1-ին` Երևան-Մոսկվա-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի ապրիլի 1-ի

N 261-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան    - ՀՀ վարչապետ

 

Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ

 

    Ա. Միրզոյան    - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Մ. Սաֆարյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Գ. Արսենյան    - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության

                     արտակարգ և լիազոր դեսպան

 

Ա. Գասպարյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Վանոյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

                     ծառայության պետ

 

Կ. Գասպարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Ա. Խաչատրյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ա. Ղազարյան    - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                     պատասխանատու

 

Հ. Վարդանյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների

վարչության երկրորդ քարտուղար

 

Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Շահինյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                     հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

Տ. Մեհրաբյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

    Գ. Գալստյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                     հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.2026
N 261-Ա
Որոշում