030.0862.150501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Գ. ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2001 թվականի մայիսի 11-ի «Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ և 95-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետերով` որոշում եմ.
1. Ալեքսանդր Գրիգորի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 մայիսի 2001 թ.
ՆՀ-862