Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԶԲՈՍԱՇ ...

 

 

041.0351.070501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2001 թվականի N 351

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի մայիսի 2-3-ը Երևանում Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ համագործակցության շրջանակներում զբոսաշրջիկության կոմիտեի երրորդ նիստն անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) պատվիրակության անդամներին (10 մարդ) տեղավորել «Հրազդան» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

բ) ապահովել կոմիտեի նիստի նախապատրաստումն ու անցկացումը «Հրազդան» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում.

գ) պատվիրակության անդամների սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով ավտոմեքենաներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` աջակցել զբոսաշրջիկության կոմիտեի աշխատանքներին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշերի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 2645,5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.05.2001
N 351
Որոշում