ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2026 թվականի N 427-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱԿԱՈ-ՄԱԾՈՒԿԻ` ՅՈՒՂԱԶԵՐԾՎԱԾ, ԿԱԿԱՈ-ՅՈՒՂԻ ԵՎ ԿԱԿԱՈ-ՃԱՐՊԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կակաո-մածուկի` յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի մասով փոփոխություններ կատարելու մասին» N 22 որոշման 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի` յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով:
2. Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում` մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների` առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա` եզրակացության մեջ նշված քանակներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի մարտի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2026 թվական: